Ճապոնիայում ստեղծվել է արհեստական արյուն, որը կարող է փոխներարկվել բոլորին
Ճապոնացի գիտնականները ստեղծել են արհեստական արյուն, որը կարող է փոխներարկվել ցանկացած մարդու՝ անկախ արյան խմբից, և կարող է պահպանվել մինչև երկու տարի սենյակային ջերմաստիճանում, գրում է Tokyo Weekender-ը, փոխանցում է belta-ն։
Նշվում է, որ սինթետիկ արյունը կարող է լուծել դոնորական արյան պակասի խնդիրը, կրճատել փոխներարկումների նախապատրաստման համար անհրաժեշտ ժամանակը և բարձրացնել շտապ օգնության արդյունավետությունը։
Արհեստական արյունը պատրաստվում է հեմոգլոբինից, որը արդյունահանվում է ժամկետանց դոնորական արյունից:
«Այնուհետ նրան տեղադրում են պաշտպանիչ թաղանթում՝ կայուն, առանց վարակների արհեստական էրիթրոցիտներ ստեղծելու նպատակով։ Քանի որ այս արհեստական բջիջները չունեն արյան խումբ, կարիք չկա համատեղելիության թեստավորման»,-նշում է Tokyo Weekender-ը։
Առաջին փորձարկումները սկսվել են դեռևս 2022 թվականին ՝ առողջ կամավորների մասնակցությամբ։
Նախագիծը ղեկավարող պրոֆեսոր Հիրոմի Սակաին հայտնել է, որ թիմը մտադիր է արագացնել հետազոտությունները: Եթե նրանք հաստատեն նոր արհեստական արյան անվտանգությունն ու արդյունավետությունը, դրա գործնական կիրառումը կարող է սկսվել մինչև 2030 թվականը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի