Ինչպես են երիտասարդները մոլորվել հայ-ադրբեջանական սահմանին
Սյունիքում սահմանը հատած երկու անչափահասներից մեկը Արավուս գյուղից է, մյուսը` Տեղից: Panorama.am-ի զրույցում Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասաց, որ նրանք գիշերը՝ ժամը 01․00-ի սահմաններում ձիերով գնացել են սահմանին մոտ մեկ այլ ձի բերելու համար։
«Առավոտյան տեղեկացնեք, թե ինչ է կատարվել։ Նրանք գնացել են ձի բերելու։ Ոչ թե մոլորվել են, բռնվել են։ Մոտեցել են սահմանին ու բռնվել են»,- ասաց նա։
Ա. Հովսեփյանը նշեց, որ սպասում են, թե պետությունը ինչ քայլեր կանի երիտասարդներին հետ բերելու համար։
«Հուսով ենք երկու երիտասարդներին ազատ կարձակեն, հետ կբերեն»,- ասաց Ա. Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի