Ռուսաստանը պատրաստ է նպաստել Թրամփի և Մասկի հաշտեցմանը՝ «ողջամիտ վարձատրության» դիմաց. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի հաշտեցմանը՝ «ողջամիտ վարձատրության» դիմաց։ Քաղաքական գործիչն այս մասին գրել է X-ում (նախկինում Twitter):
Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Թրամփի և Մասկի միջև «խաղաղության համաձայնագրի» կնքմանը՝ Մասկի գլոբալ արբանյակային կապի Starlink համակարգում «բաժնեմաս ձեռքբերելու» դիմաց:
«Մենք պատրաստ ենք նպաստել Դ-ի և Ի-ի (Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև) խաղաղության համաձայնագրի կնքմանը ողջամիտ վճարի դիմաց և որպես վճար ընդունել Starlink-ի բաժնետոմսերը։ Մի՛ վիճեք, տղե՛րք», - գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ և պայմանագրեր: Թե ինչ չեն կիսել նախագահն ու միլիարդատերը կարող ենք կարդալ այստեղ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի