Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Հասարակություն

Վարդան Ջհանյան. Կրթությունը պետք է մոտեցնել տնտեսության իրական պահանջներին

Բուհական կրթությունը Հայաստանի տնտեսությանը մոտ պահելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) համագործակցում է բուհերի հետ եւ ֆինանսավորում մի շարք կրթական ծրագրեր: Դրանցից մեկը CaseKey Academy-ի կրթական մրցույթն է, որը միավորում է ուսանողներին՝ զարգացնելու բիզնես մտածողությունը եւ վերլուծական հմտությունները՝ իրական կամ մոդելավորված բիզնես խնդիրներ լուծելու միջոցով:

2025 թվականի հունիսի 5-ին «CaseKey 2025»-ի բացման արարողության ժամանակ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը նշեց, որ կոմբինատի համար կրթական ծրագրերին աջակցելը նաեւ գործնական նշանակություն ունի։

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, ամենագիտահեն ճյուղերից է։ Միայն ԶՊՄԿ-ում տարբեր գիտական ճյուղերի մասնագիտություններով աշխատում է 40-ից ավելի մասնագիտության ներկայացուցիչ։ Մեր բոլոր գործընթացները պահանջում են բարձր տեխնոլոգիական գիտելիք»,- ասաց նա:

Վարդան Ջհանյանի խոսքով՝ CaseKey Academy-ն նպատակ ունի Հայաստան բերել միջազգային բիզնես կրթության լավագույն փորձը՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը՝ հմտություններով զինված եւ մոտիվացված երիտասարդ մասնագետների միջոցով. «Դա լիովին համապատասխանում է մեր ընկերության սոցիալական ծրագրերի տրամաբանությանը՝ աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ամուր կրթությամբ ամուր տնտեսական հիմքերով պետության կայացմանը»:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Այսօր բուհական կրթությունը փոքր-ինչ կտրված է իրականությունից՝ ի՞նչ է պետք բիզնեսին, տնտեսությանը: Այսպիսի միջոցառումներով հնարավոր կլինի ավելի մոտեցնել կրթական պրոցեսը իրականությանը: Բուհերի հետ քննարկումների ժամանակ մեզ պարզ է դառնում, որ ուսանողներին տեսական գիտելիքներ են տալիս, բայց շատ կարեւոր է, որ գիտելիքն ու կրթությունը լինի «case base»: Օրինակ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղից 168 աշխատակից ունենք, որոնք ե՛ւ ուսանող են, ե՛ւ աշխատում են մեզ մոտ: Կոմբինատը նաեւ Սյունիքի մարզից 1506 ուսանողի կրթության վճարներն է ապահովում: Այս թվերը վկայում են, որ մենք կարեւորում ենք կրթությունը, քանի որ մեր երկրի ապագան ճիշտ կրթությունն է»,- նշեց Վարդան Ջհանյանը:

Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Նա հստակեցրեց, որ ճիշտ կրթություն ասելով՝ նկատի ունի «case»-երի հիման վրա կրթությունը. «ԶՊՄԿ-ն արտադրում է պղնձի, մոլիբդենի կոնցենտրատ, որոնք վաճառվում են հիմնականում Չինաստանում, հիմնական գնորդները եվրոպական, արեւմտյան կազմակերպություններ են: Մեր կապիտալը ռուսական է, մեր սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, մենք գտնվում ենք Զանգեզուրում, որն աշխարհաքաղաքական շատ կարեւոր նշանակություն ունի, մեզ մոտ աշխատում է 4600 մարդ, եւ մենք առաջին հարկատուն ենք: Այսինքն՝ մեր կոմբինատը այսպիսի «case» է` իր ամբողջ բարդություններով, բայց ուսանողները գրեթե չգիտեն՝ ինչ է կատարվում մեր տնտեսությունում եւ ինչ պահանջներ ունի այն: Այս առումով մենք ամեն ինչ կանենք, որ կրթական այս նախաձեռնությունը բարգավաճի, էլ ավելի մեծանա»:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

CaseKey կրթական մրցույթն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2020 թվականին, այսօր արդեն ձեւավորված է համայնք՝ հազարից ավելի մասնակցով, որոնցից շատերը աշխատում են տարբեր խոշոր ընկերություններում կամ հիմնել են իրենց բիզնեսը։ 5 տարվա ընթացքում ծրագրին հաջողվել է Հայաստանի կրթական միջավայրում հասնել հստակ ճանաչելիության՝ վերածվելով տարածաշրջանում մրցակցային մտածողության եւ բիզնես վերլուծության առաջատար հարթակի։

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

 «CaseKey 2025»-ը կհամախմբի 27 թիմի շուրջ 220 մասնակցի, որոնք 6 ամիս շարունակ կլուծեն բիզնես խնդիրներ եւ կստանան գործնական գիտելիքներ։ Բանավոր վերլուծությամբ եւ շնորհանդեսով ներկայացված՝ Լավագույն լուծման հեղինակ թիմը, ժյուրիի որոշմամբ կճանաչվի հաղթող։ Մրցույթը կամփոփվի նոյեմբերին՝ հատուկ գալա միջոցառմամբ։

CaseKey բիզնես մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը հայտնեց, որ այս տարի մրցույթի մասնակիցների հետ կաշխատի երկու միջազգային փորձագետ ԱՄՆ-ից եւ Լիբանանից։ Ակնկալվում է նաեւ նոր տիպի դասընթացների ներառում, որի շրջանակում թիմերը կհանդիպեն տարբեր բնագավառների առաջնորդների հետ։