Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Ադրբեջանական ապտակ Ռուսաստանին

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի վերջին հայտարարությունները հերթական անգամ սրել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ավելին, Ադրբեջանը պարզապես ծաղրել է պաշտոնական Մոսկվային։ Մասնավորապես, Մեդինսկին նշել էր, թե Կիևի հետ լիարժեք խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի՝ որպես օրինակ՝ բերելով Ղարաբաղը։

«Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չհամաձայնվենք իրական խաղաղության շուրջ, պարզապես կնքենք ինչ-որ տեսակի զինադադար, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Մոսկվան չի ցանկանում, որ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է բռնկվել միջուկային պատերազմ։ Ահա թե ինչու մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիարժեք խաղաղություն և ճանաչել նոր տարածքները»,- նշել է Մեդինսկին։ Մի կողմ թողնենք այդ հայտարարությունների հակաիրավական և հակաօրինական, ինչպես նաև հակահայկական բնույթը։ Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի էլ արձագանքել Մեդինսկիին։ Ու փաշինյանական իշխանությունը, սովորաբար, հակահայկական դրսևորումներին չի արձագանքում։

Փոխարենը բավականին կոշտ արձագանք է արել Ադրբեջանի արտգործնախարարությունը, նշելով, թե Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությունն ափսոսանք և զարմանք են առաջացնում։ Զարմանալի է, որ Ռուսաստանի նախագահի օգնական և պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել, ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Ամենաուշագրավ ձևակերպումը սա է. «Ցավոք, Ռուսաստանի նախագահի օգնականը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատում է Ղարաբաղում իրավիճակի հետ։ Նման համեմատությունն անտեղի է, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ այլ երկրի տարածքային ամբողջականությունը և ագրեսիվ պատերազմ չի վարել որևէ այլ երկրի դեմ»,- ստել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Փաստացի պաշտոնական Բաքուն առնվազն Մոսկվային մեղադրում է այլ պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու և ագրեսիվ պատերազմ վարելու համար, իսկ Ռուսաստանից դեռևս որևէ արձագանք այս լկտի հայտարարությանը չկա։

Ինգա Օհանյան