Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը

Ամերիկյան HBO հեռուստաալիքը շարունակում է բացահայտել «Հարրի Փոթեր» ֆանտաստիկ ժանրի սերիալի նոր դերակատարներին, որոնք միացել են ապագա շոուի դերասանական կազմին: Այսպիսով, Մոլի Ուիզլիի՝ Ուիզլի ընտանիքի բարի, բայց խիստ մոր դերը կմարմնավորի Քեթրին Պարկինսոնը։ Դրակո Մալֆոյի դերը կխաղաղ Լոքս Փրեթը, իսկ նրա հոր՝ Լյուսիուսի դերը՝ Ջոնի Ֆլինը։

Դերասանական կազմում են նաև Լեո Էռլին՝ Շեյմուս Ֆինիգանի, Ալեսիա Լեոնին՝ Պարվատի Պատիլի, Սիեննա Մուսան՝ Լավանդեր Բրաունի, Բել Պովլին՝ Պետունիա մորաքրոջ, Դանիել Ռիգբին՝ Վերնոն քեռու, Բերտի Քարվելը՝ Կախարդանքի նախարար Կոռնելիուս Ֆաջի դերում:

Հիշեցնենք, որ գլխավոր դերակատարներին՝ մանկահասակ հրաշագործներ Հարրի Փոթերին, Ռոն Ուիզլիին և Հերմիոնա Գրենջերին, մարմնավորելու են շոտլանդացի Դոմինիկ ՄըքԼաֆլինը, Ալասթեր Սթաութը, Արաբելլա Սթանթոնը: Հայտնի է, որ դերընտրման գործընթացին մասնակցել է ավելի քան 30,000 երեխա:

Սերիալի նկարահանումները կմեկնարկեն այս ամառ: Գործադիր պրոդյուսերը Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգն է: