Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Հուսահատություն» քանդակը, որն ավելի քան 100 տարի համարվում էր անհետ կորած, վաճառվել է Ֆրանսիայի Վիլանդրի ամրոցում կայացած Rouillac աճուրդում: Գնորդը 982,000 դոլար է վճարել փոքր՝ 28,5 սմ բարձրությամբ մարմարե արձանիկի համար, հայտնում է myweekend.ru կայքը:
Նստած մերկ կնոջ ֆիգուրը Ռոդենը ստեղծել է 1892-1893 թվականներին, երբ աշխատում էր «Դժոխքի դարպասներ» քանդակագործական խմբի վրա։ Խումբը նախատեսված էր Փարիզի նոր դեկորատիվ արվեստների թանգարանի մուտքի դարպասը զարդարելու համար, և դրա կոմպոզիցիան հիմնված էր Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության սյուժեի վրա։
Աչձանիկը 1906 թվականին աճուրդում վաճառվել էր 4100 ֆրանկով, որից հետո դրա հետքը կորել էր։ Վերջին տարիներին այն որոնում էին ինչպես Rouillac աճուրդի տան մասնագետները, այնպես էլ Ռոդենի աշխատանքներն ուսումնասիրող «Կոմիտ Ռոդեն» կազմակերպությունը։ Հաջողությունն աճուրդի տան կողմն էր. նրանց հետ կապ է հաստատել մի ընտանիք, որի տանը այս քանդակը երկար տարիներ դրված էր եղել դաշնամուրի վրա։ Եվ այս ամբողջ ընթացքում սեփականատերերը հավատում էին, որ այն կրկնօրինակ է:
Հազվագյուտ իրըստանալով՝ մասնագետները մի քանի շաբաթ ուշադիր ուսումնասիրել են և եկել եզրակացության, որ այն իսկապես հայտնի քանդակագործի աշխատանքն է։ Այժմ այն ներառված է Օգյուստ Ռոդենի աշխատանքների պաշտոնական կատալոգում, և համապատասխան վկայականը տրամադրվել է քանդակի նոր սեփականատիրոջը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի