Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Հասարակություն

Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում

Ucom-ը հպարտ է հայտարարել Երևանում 5G ցանցի գործարկման մասին, ինչը կարևոր քայլ է ընկերության թվային փոխակերպման ճանապարհին։ Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դարձավ ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երևանում և 35 քաղաքներում, 19 բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ 

Ucom-ի 5G ցանցը նախագծվել և կառուցվում է Nokia-ի հետ համագործակցությամբ՝ օգտագործելով վերջինիս առաջադեմ տեխնոլոգիաները՝ ապահովելու աննախադեպ արագություն։  

Այս գործարկումը բաժանորդներին կտրամադրի ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների և կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում որակյալ վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանակման և նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։ 

Երևանում և մարզային քաղաքներում 5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության շուրջ 65 տոկոսը հնարավորություն կունենա վայելելու այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։ 

«5G ցանցի գործարկումը ռազմավարական ներդրում է մեր երկրի ապագայի համար։ Բացի ավելի արագ ինտերնետ տրամադրելուց, այս ցանցը հիմք է դառնում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար ապահով կապի շնորհիվ մարզային համայնքները հզորացնելուց մինչև արդյունաբերական նորարարությունների և խելացի ենթակառուցվածքների հնարավորություններ ստեղծելով։ Ucom-ում մենք դիտարկում ենք տեխնոլոգիաները որպես ազգային առաջընթացի հիմք, և այս ձեռքբերումը մեզ մոտեցնում է ավելի ուժեղ, մրցունակ և որակյալ կապ ունեցող Հայաստան ստեղծելուն։ Շնորհակալ ենք Nokia-ի մեր գործընկերներին իրենց փորձագիտական աջակցության և տեսլականը կիսելու համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք Հայաստանում միջազգային մակարդակի կապ տրամադրել։ Օգտվելով այս հնարավորությունից, ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ucom-ի ամբողջ անձնակազմին՝ մեր ռազմավարությանը հավատալու, ամենօրյա աշխատանքի և մեր բաժանորդներին նվիրվածության համար, ինչի շնորհիվ մեր խոստումը կյանքի է կոչում», - ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«5G ցանցի գործարկումը Երևանում վկայությունն է մեր նվիրվածության՝ նորարարությունների ներդրմանը և ամբողջ Հայաստանում բաժանորդներին աննախադեպ թվային փորձառություն տրամադրելուն։ Մեր ընդլայնված ցանցը այժմ ընդգրկում է Հայաստանի 35 քաղաք և մայրաքաղաքը, և մենք հպարտ ենք լինելու երկրի առաջատարը՝ ամենալայն 5G ենթակառուցվածքով։ Այս ձեռքբերումը արտացոլում է մեր նվիրվածությունը՝ համայնքների զարգացմանը և հնարավորինս որակյալ ծառայությունների մատուցմանը», - նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Նոր 5G ցանցը, որի մաս է կազմում Nokia-ի վերջին AirScale ռադիո մուտքի սարքավորումը, 5G Core և IMS Voice Core-ը, ինչպես նաև IP երթուղավորման լուծումները, հասանելի է Ucom-ի կանխավճարային և հետվճարային  շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար (բացառությամբ միայն շարժական ինտերնետի սակագնային պլանների), որոնք օգտագործում են 5G-ի հետ համատեղելի սմարթֆոն (բոլոր iOS, և մի շարք Android, մանրամասները՝ Ucom կայքում): 

«5G ծածկույթի այս հաջողված ընդլայնումը Nokia-ի և Ucom-ի շարունակվող գործընկերության նորագույն հիշարժան քայլն է: Հիմնվելով մեր մեծ փորձի և ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վրա, մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող և արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Ucom-ին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար: Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին և անհատներին գերարագ կապ կտրամադրի: Մենք ակնկալում ենք հետագայում էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը Ucom-ի հետ», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։ 

5G ցանցի գործարկման առիթով ընկերությունը հունիսի 12-ին Երևանի Season’s Park-ում  կազմակերպել էր նոր սերնդի մեծ ֆեսթ՝ 5000 այցելուի մասնակցությամբ։ Միջոցառումը սկսվեց Ucom-ի և Nokia-ի ղեկավարների պաշտոնական ողջույնի խոսքերով, որին հաջորդեցին 12 Project-ի, Leah-ի, Parg-ի և Ներսես Ավետիսյանի ելույթները։ Միջոցառման աստղը Brunette-ն էր, ով ներկայացրեց իր նոր «Try» երգը: 

Նշենք, որ Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։