Ռուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանը
Ռուսաստանի պետական ատոմային «Ռոսատոմ» ընկերությունն ընտրվել է՝ առաջնորդելու միջազգային կոնսորցիումը, որը կկառուցի Ղազախստանի առաջին ատոմային էլեկտրակայանը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի նորաստեղծ ատոմային էներգետիկայի գործակալությունը։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
Այլ առաջարկներ եղել են Չինաստանի պետական China National Nuclear Corporation-ից, ինչպես նաև ֆրանսիական և հարավկորեական ընկերություններից։
Գործակալությունը, որը հիմնադրվել է այս տարվա մարտին, նշել է, որ ուսումնասիրել է տարբեր ռեակտորային տեխնոլոգիաներ և դրանք գնահատել ատոմակայանի անվտանգության, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ չափանիշներով։
«Գործակալությունը որոշել է, որ Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման համար ամենաօպտիմալ և շահավետ առաջարկները ստացվել են ռուսական «Ռոսատոմ» ընկերությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ներկայումս «Ռոսատոմ»-ի առաջարկների հիման վրա մեկնարկել են աշխատանքներ՝ Ռուսաստանից պետական արտահանման ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերին այցելել էր Ղազախստան և քննարկել էներգետիկ և արդյունաբերական կապերի խորացման հնարավորությունները։ Ղազախստանը, որն իր նավթի մեծ մասը արտահանում է Ռուսաստանի տարածքով, այժմ փորձում է նոր ուղիներ ուսումնասիրել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի