Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Հասարակություն

Առաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը

Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու և գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ հրաժարվում են սեփական արյունից` հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի: Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք:

Այդ օրը մարդաշատ է լինում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:

Դոնորությունը՝ որպես կենսակերպ

Արյան դոնոր լինելը գիտակցված որոշում է և կենսակերպ: Օրվա հերոսները նշում էին՝ հանձնած արյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների, կյանքի ծանր վիճակում հայտնված մարդկանց: 

Նրանցից շատերին Կենտրոնի աշխատակիցները գիտեին անուններով. ի վերջո, հանդիպում են երեք ամիսը մեկ կարևոր առաքելությամբ՝ հանձնել արյուն, փրկել կյանքեր:

Արյուն են հանձնում ժպիտով, միանում Կենտրոնում կազմակերպված միջոցառմանը և հեռանում՝ նորից վերադառնալու լուռ խոստումով:

Սա ոչ միայն դոնորներին գնահատանքի խոսք ասելու, այլ պրակտիկ հարցեր լուծելու հնարավորություն է

«Մեր կենտրոնն ամեն օր հանդիպում է այնպիսի իրավիճակների, երբ ճիշտ ժամանակին ստացված արյունը կարող է որոշել մարդու ճակատագիրը: Արյան դոնորության համաշխարհային օրը հիանալի առիթ է հիշեցնելու մեր հասարակությանը, որ յուրաքանչյուր առողջ մարդ կարող է դառնալ դոնոր՝  համալրելով արյան պաշարները և փրկելով կյանքեր: Մենք երախտապարտ ենք մեր կանոնավոր դոնորներին, ովքեր իրենց պատասխանատու մոտեցմամբ մեզ հնարավորություն են տալիս ապահովել բնականոն աշխատանքը: Շնորհակալ ենք նաև մեր գործընկերներին առանց նրանց անհնար էր այս տարի կազմակերպել Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը»,- ասում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Հաջողելու համար կարևոր է բիզնեսի ու հանրային հատվածի միավորումը

Այս տարի միջոցառումն անց է կացվել Կոնվերս Բանկի աջակցությամբ: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բիզնեսը պետք է ակտիվ դեր ունենա սոցիալական նախաձեռնությունների աջակցության հարցում, այդ թվում՝ կանգնած լինելով կյանքի դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կողքին:

Նա ասում է. «Որպես բիզնեսի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ մեր հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով, այլև մեր սոցիալական ներդրմամբ: Արյան դոնորությունը սիմվոլիկ նշանակություն ունի այն ցույց է տալիս, որ մարդկանց միջև համերաշխությունը և փոխադարձ օգնությունը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: