Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. ԽուդոլիԱդրբեջանի հետ սահմանազատումը ապօրինի է եղել․ Ավետիք ՔերոբյանԱրսեն Թորոսյանից փախչում են նույնիսկ իր տեղակալները Վահագն Խաչատուրյան, Ալիևին շնորհակալություն հայտնելուց, քծնելուց առաջ որդեկորույս ծնողներին նայի ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Վահագն Ալեքսանյան, կարո՞ղ ա մոռացել ես, որ ձեր ՔՊ-ական կառավարության 7 տղամարդ նախարարից 5-ը չեն ծառայել ու չծառայածների բանակը Նիկոլ Փաշինյանն ա գլխավորում. Արմեն ԱբովյանՏարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա ԿոստանյանԱնհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ ՊետրոսյանՍամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից. Նարեկ ԿարապետյանՁեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը Կարապետյան ընտանիքի համար կրթությունը միշտ առաջնային է եղել Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը «Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել ՀայաստանումԹույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին էԻնչպես սանձել յոդը. Գիտնականները գտել են պերովսկիտային արևային մարտկոցները պաշտպանելու միջոց
Ժամանց

«Արդեն մի անգամ ես ու ամուսինս թողել ենք մեր ձագուկին տատիկ-պապիկի խնամքին ու երկրից դուրս եկել». Լարա Առաքելյան

Հաղորդավար Լարա Առաքելյանն ինստագրամյան «Չեմ ամաչում խոստովանել» թրենդի շրջանակներում իր մասին մի քանի բացահայտումներ է արել:  

«Ես 6 ամիս է մամա եմ և չեմ ամաչում խոստովանել, որ արդեն մի անգամ մի շաբաթով ես ու ամուսինս թողել ենք մեր ձագուկին տատիկ-պապիկի խնամքին ու երկրից դուրս եկել:  
Հիմա սա թեթևությամբ ու ժպիտով եմ գրում, բայց բաժանումը ահավոր էր, երազներ էի տեսնում, իբրև Էդնան արդեն խոսել գիտի ու չի ընդունում մեզ։ Իրականությունն էլ քիչ էր տարբերվում, մի ամբողջ օր մոտս չեկավ, լացեց ու մոտ չթողեց:
Ափսոսու՞մ եմ։ Միանշանակ չէ։ Երկուսս էլ պիտի ամուր լինենք բոլոր առումներով, իսկ կարճատև բաժանումը կոփվելու լավ մեթոդ է։
Ես առաջին իսկ պահից ինձ մամա չեմ զգացել։ Էմոցիոնալ կապ պստոյիս հետ առաջին օրից չէ, որ ունեցել եմ:
Կարծում եմ՝ շատ մամաներ են ապրել սա, բայց չեն խոստովանում՝ վախենալով մարդկանց արձագանքից։ Իմ օրինակով, առաջին 3 ամիսը, երբ երեխան անգամ աչքերիս մեջ չէր նայում, բնականաբար չէր արձագանքում որևէ էմոցիայի, իմ գործողությունները մեխանիկական էին զուտ։ Իհարկե, ես կյանքս կտայի Էդնայի համար, բայց դա այն կապը չէր, որ առաջացավ, երբ նա սկսեց ճանաչել ինձ»,- անկեղծացել է նա: