Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Կա հրապարակված ու չհերքված տեղեկություն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը հավաքում է Ամենայն Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ. սա քրեորեն պատժելի գործողություն է. Թաթոյան

Ասում են, որ սա Հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների ու կառավարության ղեկավարի միջև ինչ-որ պայքար է, ամենևին էլ այդպես չէ, սա ասում եմ ամենայն վստահությամբ: Այս մասին «Եկեղեցի-պետություն» հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, սա եկեղեցու նկատմամաբ տեղի ունեցող ոտնձգություններով հստակ զուգորդված արշավ է։

«Ուղիղ թիրախի տակ է Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցին։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք ունեն կոնկրետ լիազորություններ՝ պետական պաշտոնով թելադրված, անընդհատ փորձում են թաքնվել այլ հասկացությունների տակ։ Ասում են «ես՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ» ու սկսկում են իրենց բացահայտ ապօրինի գործողությունները»,- ասել է Թաթոյանը:

«Նրանք հաշվի չեն առնում, որ պաշտոնյաներ են, ունեն կոնկրետ լիազորություններ, ինչ ուզում խոսում են, հաշվի չեն առնում, որ դրանք Քրեական օրենքգրքով նախատեսված կոնկրետ քրեական արարքներ են, քանի որ դա նրանք անում են պաշտոնական լիազորություններն օգտագործելով։ Օրինակ, այսօր կա հրապարակված ու չհերքված տեղեկություն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը, օգտագործելով իրավապահներին, հավաքում  է Ամենայն Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ։ Սա անօրինական, քրեորեն պատժելի գործողություն է։  Ավելին, նրա խոսքից երևում է, որ սա ծրագրված գործողություն է, որն անում են քաղաքական նպատակով»,- ավելացրել է նախկին ՄԻՊ-ը: