Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն
Ժամանց

«Սերիալին չեմ վերաբերվում՝ «գործ է, անում ենք, կամ գումար ենք աշխատում». Էմմա Մկրտչյանը՝ «Վերջին զանգը», «Սուրբը 2» և այլ նախագծերում նկարահանվելու մասին

«Ընտրեցի դերասանուհու մասնագիտությունը, քանի որ այլ երազանք պարզապես չունեի: Առաջին զանգի միջոցառմանը մի քանի դեր էի խաղում ու հասկացա, որ ուզում եմ միշտ լինել բեմում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանն, ում հեռուստադիտողը մինչ օրս հիշում է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալից և «Կինստագրամ» սիթքոմից:

Հայկական ավանդական ընտանիքներում աղջկա դերասանուհի դառնալու ցանկությունը ոչ միշտ է գոհունակության արժանանում: Էմմա Մկրտչյանի դեպքում այդպես չեղավ:

«Ծնողներս սիրով ընդունեցին իմ որոշումը, որովհետև իրենք էլ շատ սիրում էին թատրոնն ու արվեստում լինելը նրանց չիրականացած երազանքն էր: Ես որոշեցի կյանքի կոչել դա»,- անկեղծացավ դերասանուհին:

Էմմա Մկրտչյանը սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում՝ ռեժիսոր Արմեն Խանդիկյանի արվեստանոցում:

«Քանի որ Արմեն Խանդիկյանի արվեստանոցում էի սովորում, դերասանի վարպետության դասերը հիմնականում թատրոնում էին լինում, ծանոթ էի բոլոր ներկայացումներին, խաղացանկն անգիր գիտեի:

Մի օր դերասանուհիներից մեկը վնասել էր ոտքը, ինձ առաջարկեցին նրա փոխարեն արագ ներմուծվել ներկայացման մեջ ու դա եղավ իմ կարիերայի սկիզբը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երբ ուսանողական տարիներին արդեն խաղում էր թատրոնում, դա երբեմն շատերի համար բամբասանքի առիթ էր դառնում:

«Միչև հիմա էլ դա կա, եթե դերասանուհի ես արդեն պիտակավորում են՝ ծանոթով ես, ազատ ես, ամեն ինչ, բացի նրանից, որ կարող է ամեն դեպքում տաղանդի պատճառով են ընտրել, դա դիտարկում են վերջին տեղում»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:  

Էմմա Մկրտչյանի խոսքով՝ հեռուստադիտողը մինչև հիմա իրեն հիշում է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալից ու «Կինստագրամ» սիթքոմից:

Խոսելով հայկական սերիալներում ներգրավված լինելու և դրանց որակի մասին, նա նշեց, որ
սիրում է իր աշխատանքն ու սերիալին չի վերաբերվում՝ «դե գործ է, անում ենք, կամ փող ենք աշխատում»:

«Ամեն դեպքում քո դեմքն է երևում, չպետք է լինես վատը:

Փորձում եմ լինել հավաստի ու փոխանցել հեռուստադիտողին կերպարիս էմոցիաները»,- ասաց դերասանուհին, ով այս փուլում նկարահանվում է  «Վերջին զանգը» հեռուստասերիալում:

«Մարմնավորում եմ Լիլիթի կերպարը, ու շատերը նույնիսկ ասոցացնում են ինձ կերպարի հետ: Մտածում են կյանքում էլ եմ այդպիսին: Չգիտեմ դրանից ուրախանամ, թե տխրեմ, ամեն դեպքում, եթե հավատում են խաղին, ուրեմն ինձ մոտ ինչ-որ չափով ստացվել է կերտել կերպարը, իսկ դա չէր լինի, եթե չսիրեի իմ մասնագիտությունը»,- ընդգծեց Էմմա Մկրտչյանը:

Դերասանուհին հասցրել է նկարահանվել նաև կրիմինալ ժանրում: Խաղացել է «Սուրբը 2» սերիալում:  

«Շատ հաճելի համագործակցություն էր «Սուրբը 2» նախագիծի հետ, առաջին անգամ էի կրիմինալ ժանրում աշխատում, շատ սիրեցի թե´ կերպարային գիծը, թե´ ստեղծագործական մթնոլորտը: Մալենան իմ առաջին ռիսկային դերն էր, որի շուրջ երկար մտածել ու տրամադրվել եմ»,- պատմեց Էմմա Մկրտչյանը: