Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Հասարակություն

«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

«Քո կողքին»-ը վերադարձավ նոր ձևաչափով, նոր ասելիքով և նոր անունով։ Դեռևս 2024-ին մեկնարկած, բացառապես տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին ուղղված և 150 երեխայի սոցիալական աջակցություն ցուցաբերած «Քո կողքին» ծրագիրն արդեն կոչվում է «Կողք կողքի» և ուղղված է ոչ թե սոցիալական ուղիղ աջակցությանը, այլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ 

Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարևորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն և կրթության խրախուսում։ Որպես ծրագրի մեկնարկ ընտրվել է արցախցի կանանց հզորացման ուղղությունը, որը Բանկը իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․ թվով 65 արցախցի կանայք IDBank-ի ֆինանսավորմամբ կստանան մասնագիտական կրթություն կար ու ձևի և մատնահարդարման ոլորտում և կապահովվեն աշխատանքային գործիքներով ու պարագաներով:         

IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է «Այս փուլում մենք գտնում ենք, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները իսկապես արմատավորվեն ՀՀ-ում և որևէ պարագայում չլքեն մեր հայրենիքը։ Համոզված ենք, որ կողք կողքի լինելը և մեր հայրենակիցներին նոր մասնագիտություն ու կրթություն ապահովելը առաջ շարժվելու, մեր հայրենիքին ծառայելու, Հայաստանը շենացնելու ամենաճիշտ ճանապարհն է։ Սա է պատճառը, որ «Քո կողքին»-ը  վերափոխեցինք «Կողք կողքի»-նի և մեծ հույս ունենք, որ մեր ներդումն իսկապես ծառայելու է կողք կողքի առաջ շարժվելուն և կողք կողքի մնալուն»։

«Հայ մայրեր» ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը նշում է. «Ես համարում եմ, որ սա «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենաշնորհակալ ծրագրերից մեկն է, որի արդյունքում տեսնելու ենք մարդու կյանքի որակի բարելավում։ Այսինքն մարդուն ոչ թե դարձնում ենք բերագործությունից կախված մեկը, որին անընդհատ օգնություն է պետք, այլ դարձնում ենք ինքնուրույն, ուժեղ անհատ, ով կարողանում է ինքնուրույն վաստակել ու ապահովել իր կարիքները։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, 2-րդ կրիտերիան եղել են բազմազավակ ընտանիքները, և վերջում՝ ամենակարիքավորները, ովքեր ապրում են հեռու մարզերում և իսկապես ունեն աջակցության կարիք»։

Նշենք, որ «Կողք կողքի» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է IDBank-ը: Շահառուներից յուրաքանչյուրին ուղղված ֆինանսական աջակցությունը՝ 250 000 դրամը,  հատկացվել է բացառապես idcoin-ների տեսքով, որով ծրագրի մասնակիցները վճարել են դասընթացավարներին և գնել հետագա աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները հենց տեղում՝ վճարելով Idram&IDBank հավելվածով։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության նպատակով IDBank-ը, սկսած 2024թ ապրիլից, իրականացնում է տարբեր ծրագրեր։ Նախորդ տարի Բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց «Քո կողքին» ծրագիրը, որի շրջանակում արցախցի ընտանիքներից ավելի քան 150 անչափահաս երեխա 9 ամիս շարունակ ամսական 40 հազարական դրամին համարժեք idcoin է ստացել բանկից։ 2024-ին ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 50 մլն դրամ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։