Temu-ում արդեն Իդրամ կա
Առցանց գնումների սիրահարների համար Իդրամը նորից մեծ անակնկալ ունի։ Վերջերս լայն տարածում գտած գնումների առցանց հարթակում՝ Temu-ում արդեն Իդրամ կա։ Այսպես, օրեր առաջ Իդրամի և Թեմուի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել, որն Իդրամի օգտատերերին հնարավորություն կտա իրականացնել անվտանգ վճարումներ առցանց գնումների ամենամեծ հարթակներից մեկում՝ Temu-ում կատարված գնումների համար։
Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի մենեջեր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Temu-ում Իդրամով վճարումներն արդեն հասանելի են բոլոր օգտատերերի համար։ Վճարելու գործընթացն էլ, ինչպես միշտ, շատ պարզ է, ինչպես ամեն բան Իդրամի հետ։ Մասնավորապես՝ Temu-ում Իդրամով վճարելու համար անհրաժեշտ է ապրանքներն ավելացնել զամբյուղում, անցել վճարման էջ, վճարման եղանակներից ընտրել Իդրամը և վերջ․ մի քանի հպում և վճարումը կատարված է։
Ի դեպ, վճարել հնարավոր է նաև Rocket Line-ով՝ պատվիրել ցանկալի ապրանքը նույն պահին, իսկ վճարումը հետաձգել մինչև 60 ամսով։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ նպատակ ունեն ներկայացված լինել հնարավորինս շատ առևտրային կետերում, և Իդրամի օգտատերերի թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական գործարքները դարձնել առավել հարմարավետ ու անվտանգ։ Ի դեպ՝ այժմ Իդրամ QR-ով վճարել հնարավոր է 24․000 վաճառակետերում՝ կատարելով անհպում, անկանխիկ ու անվտանգ գործարքներ, ինչպես նաև 1000-ից ավելի առցանց խանութների կայքերում։
Կատարելով Ձեր բոլոր գործարքները Իդրամով՝ Դուք միաժամանակ կդառնաք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպանը։ Հիշեցնենք, որ Idram&IDBank հավելվածով, banking.idram.am և IDBanking.am առցանց հարթակով, ինչպես նաև ընկերությունների տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկ դրամ են ուղղում բարի գործերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի