ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց «Mir» քարտերից փոխանցումներ կատարել ռուսաստանյան բանկերի «Мир» քարտապաններին՝ օգտվելով նոր ծառայությունից, որը հասանելի է Բանկի կայքում։ Միջոցները մուտքագրվում են ստացողի քարտին ակնթարթորեն և առանց միջնորդավճարի։
Ռուսաստան փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Բանկի կայք, բացել «Փոխանցումներ» բաժինը և ընտրել «Քարտերին»։ Այնուհետև անցնել «ՌԴ բանկերի քարտերին» ենթաբաժին ու սեղմել «Փոխանցել» կոճակը՝ անցնելով օնլայն փոխանցման էջ։ Բացված դաշտերում պետք է լրացնել ուղարկողի և ստացողի տվյալները (կարող է լինել ցանկացած ՌԴ բանկի «Мир» քարտ)։
Փոխանցումները կատարվում են ՌԴ ռուբլով՝ առանց միջնորդավճարի։ Մեկ փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 80 հազ․ ռուբլի։ Մեկ օրվա ընթացքում նույն քարտից հնարավոր է փոխանցել ոչ ավել քան 80 հազ․ ռուբլի, օրական՝ առավելագույնը 3 գործարք։
«Մենք ձգտում ենք միջազգային փոխանցումների ծառայությունները դարձնել առավել հասանելի և հարմար մեր հաճախորդների համար։ Դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը առաջին եռամսյակի ընթացքում աճել է 39%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը վկայում է ծառայության պահանջված լինելու մասին։ Մենք հատուկ պարզեցրել ենք գործընթացը՝ հնարավորություն տալով կատարել քարտից քարտ փոխանցումներ՝ առանց հավելվածի՝ անմիջապես կայքից։ Սա մեր ստրատեգիայի մի մասն է՝ ուղղված հաճախորդների համար հարմար թվային լուծումներ ստեղծելուն», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Եթե հաճախորդը չունի «Mir» քարտ, նա կարող է պատվիրել այն անվճար՝ անմիջապես Բանկի կայքում։ Քարտը բազմարժութային է, ինչը թույլ է տալիս փոխանցումներ կատարել ինչպես դրամային, այնպես էլ ռուբլով հաշիվներից։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի