Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար
Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում հայ ֆուտբոլասերների համար՝ նվիրված ՖԻՖԱ 2025 աշխարհի ակումբային առաջնությանը։
Հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ Xiaomi TV A Pro 2025 հեռուստացույցը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 189.900 դրամով՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։
Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց, տան արագ ինտերնետ, մինչև 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։
«Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրելի սպորտաձևերից է և հազարավոր հայեր անհամբեր սպասում են ՖԻՖԱ-ի մրցարշավի մեկնարկին։ Որպես կապի ծառայություններ մատուցող ընկերություն մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները լավագույն պայմաններում վայելեն այդ խաղերը։ Բոլորովին վերջերս մենք գործարկել ենք նոր uPlay թիվի և մեդիա հարթակը, որը բարձր որակ ու մեծ հնարավորություններ է տրամադրում դիտողներին։ Կարծում եմ, որ նորաոճ հեռուստացույցը նոր մակարդակի կբարձրացնի բաժանորդների փորձառությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի գավաթին մասնակցում է 32 թիմ։ Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին FIFA 2025-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի