Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետ

Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նորընտիր Հռոմի պապի հետ, հայտնում է The Guardian-ը:

85-ամյա դերասանը երկուշաբթի  հանդիպել է Լևոն 14-րդի հետ Վատիկանում։ Ներկայումս Պաչինոն գտնվում է Իտալիայում, որտեղ նկարահանվում է  Մազերատի ավտոմագնատ եղբայրների մասին ֆիլմում։ Նրա հետ է եղել ֆիլմի պրոդյուսեր Իերվոլինոն:

«Մեզ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այսօր առավոտյան Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ը Սուրբ Աթոռում մասնավոր հանդիպման ժամանակ ընդունել է Maserati: The Brothers ֆիլմի պատվիրակությանը, որի կազմում էին Օսկարի դափնեկիր դերասան Ալ Պաչինոն և ֆիլմի պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն», - գրել է պրոդյուսերը։

Variety-ին տրամադրված լուսանկարում երևում է, թե ինչպես է Իերվոլինոն պապին նվիրում ապակեպատ արկղում գտնվող հուշանվեր մեքենա, մինչդեռ Պաչինոն նայում է։

Պաչինոն դաստիարակվել է կաթոլիկ ծնողների ընտանիքում, բայց նրա հավատքը փորձության է ենթարկվել, երբ 2020 թվականին՝ COVID-ով հիվանդ լինելու ժամանակ, շտապօգնության բժիշկները նրան վերակենդանացրել են՝ փրկելով մահից:

«Ես կարծում եմ, որ այդ օրը մահ եմ ապրել», - պատմել է Պաչինոն իր 2024 թվականի «Սոնի Բոյ» հուշագրությունում։

«Ես վերադարձա և կարող եմ ասել, որ այնտեղ ոչինչ չկար։ Ամեն ինչ ավարտվում է։ Դու այստեղ ես, հետո՝ ոչինչ չկա», - նշել է դերասանը։