Գյուղապետը ծեծել է մի կնոջ, իսկ արդեն Երևանում վերջինիս եղբորն են ծեծել, պայքարում են նրանց կյանքի համար․ Shamshyan
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում պարզվել է, որ մինչ այդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայի կողմից Սյունիքի մարզից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա Մարո Մ.-ն։ Վերջինս նույնպես գտնվում է ծայրահեղ վիճակում և նշված անձինք քույր ու եղբայր են։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ այս պահին հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։
Կարո Մ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարո Մ.-ն ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզի գյուղապետերից մեկի կողմից և երբ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա եղբայրը Խաղաղ Դոնի փողոցում է եղել ու մի խումբ ստահակներ հարձակվել ու ծեծի են ենթարկել նաև նրան։
Կան օպերատիվ տեղեկություններ, որ այդ ծեծը կազմակերպված է եղել գյուղապետի կողմից։
Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կասկածյալը Սյունիքի մարզի Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք