Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Հասարակություն

Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները։ 

2024 թվականին բանկը զգալի առաջընթաց է գրանցել կորպորատիվ կառավարման ոլորտում՝ բարձրացնելով բաժնետերերի և ներդրողների վստահությունը։ Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Պրոպարկոյի՝ Ակբա բանկի բաժնետեր դառնալու փաստը, ինչը վկայում է Ակբայի նկատմամբ վերջինիս ունեցած բարձր վստահության մասին։ Պրոպարկոն 2024-ին ձեռք բերեց Ակբա բանկի բաժնետոմսերի 10%-ը։

2024-ը նաև միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության աննախադեպ զարգացման տարի էր. Ակբան կնքեց ռեկորդային վարկային պայմանագրեր և ռիսկերի բաշխման գործարքներ.

Բացի այս, 2024-ին Ակբա բանկն ու American Express-ը նաև հայտարարեցին իրենց երկարամյա համագործակցության ընդլայնման մասին:  

«Բաժնետերի ընդհանուր ժողովն այն գործիքն է, որի միջոցով բաժնետերը հնարավորություն է ստանում մասնակցել բանկի կառավարմանը։ Այն նաև լավ հնարավորություն է շփվելու միմյանց հետ և միմյանց ավելի լավ հասկանալու առումով: Ակբան շարունակում է ուժեղ կորպորատիվ կառավարման ընկերություն կերտելու իր առաքելությունը։ Մենք ստեղծում ենք թափանցիկ և հաշվետու համակարգ, որտեղ բանկի բաժնետերերի, խորհրդի և ղեկավարության լիազորությունները լավ հավասարակշռված են, և այդ ամենի շահառուն են ոչ միայն բաժնետերերը, այլև բանկի այլ շահակիցները, այդ թվում` բանկի հաճախորդները, բանկի աշխատակիցները, ՀՀ կենտրոնական բանկը, բանկի գործընկերները և ավելի լայն հասարակությունը։ Մեր խնդիրն է լավ հասկանալ նրանց շահերը և հոգ տանել դրանց մասին»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

«Մենք վայելում ենք միջազգային գործընկերների վստահությունը և ուժեղ ենք այն փորձով, որը կարողանում ենք կուտակել իրենց հետ համագործակցության ընթացքում: Ես կարծում եմ, որ սրանով մենք հստակ ուղերձ ենք տալիս, որ բանկը թափանցիկ է և կանխատեսելի, և բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը երկարաժամկետ առումով շատ հաջող  և եկամտաբեր ներդրում է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբան տարեցտարի գրանցում է կայուն աճ հիմնական բիզնեսի, շահույթի, հաճախորդների թվաքանակի և թվային տեխնոլոգիաների զարգացման առումով։ Եթե միջինացնենք, ապա մենք 4-5 տարվա ընթացքում կրկնապատկել ենք մեր բիզնեսը,  ինչը նշանակում է, որ աճը կազմում է տարեկան 15-20%»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։

2024թ. ֆինանսական հիմնական արդյունքներ.

  • Զուտ շահույթ- 28.8 մլրդ ՀՀ դրամ, 
  • Ակտիվների աճ- 18.9%՝ հասնելով 931.7 մլրդ ՀՀ դրամի
  • Կապիտալի աճ- 22.8%՝ հասնելով 163.4 մլրդ ՀՀ դրամի
  • Վարկային պորտֆելի աճ- 16.8%՝ հասնելով 629.3 մլրդ ՀՀ դրամի
  • Ավանդների և թողարկված պարտատոմսերի աճ- 18.9%՝ հասնելով 623.5 մլրդ ՀՀ դրամի
  • Շուկայի առաջատար՝ POS-տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերի քանակով
  • acba digital օգտատերերի թիվը աճել է 37.9%-ով՝ հասնելով շուրջ 530,000-ի։

Ակբա բանկի 2025թ. ռազմավարության առանցքում են նորարարությունը, ներքին արդյունավետությունն ու կայուն զարգացումը։ Նախատեսվում է էապես զարգացնել թվային հարթակների հնարավորությունները՝ ներդնելով նոր ծառայություններ և վերլուծական գործիքներ։ Ակբան վստահությամբ է նայում ապագային՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը ֆինանսական շուկայում, ստեղծելով երկարաժամկետ արժեք իր բաժնետերերի և ողջ հասարակության համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։