Gyurjyan Cascade-ն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունը
Երևանում վերջին տարիներին շինարարական բումը շարունակվում է։ Նորակառույց շենքեր, բազմաբնակարան թաղամասեր և բնակելի համալիրներ՝ այս ամենը դարձել են քաղաքի աճի և զարգացման տեսանելի նշանները։ Միայն վերջին երեք տարիներին մայրաքաղաքում ավելացել է ավելի քան 100 նոր բազմաբնակարան շենք, իսկ 2024 թվականին կառուցապատման ծավալը գերազանցել է 1 միլիոն քմ բնակելի մակերես։ Չնայած հասարակական որոշ շրջանակներում հնչող մտահոգություններին՝ ոլորտը շարունակում է աճել, և բնակարաններ նորակառույցներում գնում են ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչները։
Հաջողված նախագծերից մեկը Gyurjyan Cascade բնակելի թաղամասն է, որն արդեն իսկ գրավել է շուկայի ուշադրությունը։ Վաճառքի ցուցանիշները վկայում են՝ բնակիչներն ընտրում են բարձր որակ և հարմարավետ պայմաններ։
Մասնագետները նշում են՝ թաղամասի գրավչությունը պայմանավորված է մի շարք կարևոր հատկանիշներով․
- Բարձրորակ շինարարություն՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան,
- Մշակված բակային ենթակառուցվածք՝ խաղահրապարակներ, մարզասարքեր, բացօթյա լողավազան և ընտանի կենդանիների համար նախատեսված գոտիներ,
- Էներգաարդյունավետության A++ դաս՝ ավելի քիչ ծախս, ավելի խելացի տուն,
-Եվ, իհարկե, ճկուն ու շահավետ վաճառքի պայմաններ, ներառյալ կանխավճարի տարբերակներ ու անհատականացված ֆինանսավորում։
Gyurjyan Cascade-ը կառուցվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որտեղ վերջին տարիներին նկատվում է բնակելի պահանջարկի կայուն աճ։
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները նշում են՝ այս թաղամասը ոչ միայն բնակարանների մի համալիր է, այլ՝ նոր կենսակերպի առաջարկ, որտեղ կարևոր են թե՛ որակը, թե՛ միջավայրը, և թե՛ ապագայի նկատմամբ վստահությունը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի