Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկեր

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը ստանձնել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասնակիցներից հինգ պատանի երաժիշտների մեկամյա մասնագիտական դասընթացների հովանավորությունը։ Այն սահմանված է ԴԻԱԼՈԳ կազմակերպության և «Արվեստ23» կազմակերպության միջև կնքված համաձայնագրով։   

ԴԻԱԼՈԳ կազմակերպության կրթաթոշակառուները Արցախից տեղահանված հետևյալ երիտասարդ երաժիշտներն են` Արսեն Սաֆարյանը (18 տարեկան, շեփոր), Էդվարդ Սարգսյանը (18 տարեկան, դաշնամուր), Ալեքսանդրա Հայրապետյանը (18 տարեկան, ջութակ), Ռոման Ավանեսյանը (15 տարեկան, կլարնետ) և Վլադիմիր Գալստյանը (15 տարեկան, դաշնամուր)։

«Արցախի մշակութային ավանդույթների և ժառանգության  պահպանմանն ուղղված մեր նախագծերում  «Ծնվել եմ Արցախում» ծրագրի հետ գործընկերությունն իր ուրույն տեղն ունի։ Այն ուղղված է ծրագրի մասնակից տաղանդավոր երիտասարդների մասնագիտական առաջընթացին և մշակութային միջազգային ասպարեզում նրանց համար արժանի տեղ ապահովելուն։ Ապագայում յուրաքանչյուր անգամ արցախցի կայացած երաժիշտների բեմ բարձրանալու առիթով աշխարհի  հեղինակավոր լսարաններում նրանց ծննդավայրի հիշատակումը միջազգայնորեն կենդանի է պահելու Արցախը։

Իհարկե, արցախցի երիտասարդ երաժիշտներին արժանի բարձունքների հասցնելու գործում մեծ նշանակություն ունի այս ծրագրի նախաձեռնողների և վարողների մասնագիտական կարողությունը և միջազգային լայն հաղորդակցությունը։ Մենք մեծ վստահութուն և հավատ ունենք ծրագրի թիմի և մեր հովանավորած սաների տաղանդի և աշխատասիրության նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ ծրագրի մասնակից երաժիշտները ընտրվել են հավասար հիմունքներով անցկացվող մրցույթով՝ հեղինակավոր ժյուրիի կողմից» - նշում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։    

Այս համագործակցությունը ևս մեկ վկայություն է այն մասին, որ միայն համախմբված ջանքերով հնարավոր է ստեղծել իրական ազդեցություն, որի շնորհիվ Արցախի պատանի երաժիշտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը և հետամուտ լինել իրենց մասնագիտական երազանքներին: ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությունն ամրապնդում է այն համոզմունքը, որ կրթությունը՝ որպես հզոր արժեք, կարող է վերածնել հույսը և ձևավորել ապագան։

«Այս աջակցությունն առանձնակի կարևոր է մեր ծրագրի ընթացքի և մասնակից երեխաների ապագայի տեսանկյունից: Այն մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Սփյուռքը կարող է և պետք է լինի այսպիսի նախաձեռնությունների ակտիվ մասնակիցը։ Ամեն ձեռքը, ամեն ներդրումը ձևավորում է այն ճանապարհը, որով Արցախի պատանիները վերադառնում են իրենց երազանքներին» — ասում է Աննա Տեր-Հովակիմյանը, «Արվեստ23» կազմակերպության նախագահը։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: Ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և անհատ բարերարներ՝ Յուրի Նավոյանի, Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։