Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

Սիսիանում այսօր մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

Այսօր՝ հունիսի 26-ին, Սիսիան քաղաքում կմեկնարկի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի ստացվել է 850 ֆիլմի հայտ, որից ծրագրում ընդգրկվել է 44-ը: Ցանկը տարեցտարի ընդլայնվում է, ընդգծում են փառատոնի կազմակերպիչները, ինչը վկայում է, որ ուշադրությունը դեպի երևանյան կինոփառատոնը ավելանում է:  Կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանի խոսքով՝ փառատոնի շրջանակներում սպասվում են կինոդիտումներ, քննարկումներ, վարպետաց դասեր ու փորձի փոխանակում: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը: 

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Սիսիանում։ Հունիսի 27-ին «Զորաց քարեր»-ի հարևանությամբ էլեկտրոնային երաժշտության բացօթյա համերգ կլինի։ Այն կամփոփվի հունիսի 29-ի երեկոյան Երևանի մանկական զբոսայգում, որտեղ կցուցադրվեն փառատոնին ներկայացված ֆիլմերը։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի կողմից։ Այն filmfreeway.com հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոներից է։ Փառատոնի գեղարվետական ղեկավարը կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանն է, իսկ ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր, սցենարիստ Արտյոմ Բաղդասարյանը։ Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողների, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, իրականացնել փորձի փոխանակում: