Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն նկարչի թանգարան
Կառավարության որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող՝ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղ, ինչպես նաև կանոնակարգել որմնանկարների տեղափոխման և գույքային իրավունքների գրանցման գործընթացը։
Որոշման ընդունումը հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության լայն զանգվածների համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով տեսնել որմնանկարները:
Միաժամանակ, թանգարանում առկա են նաև բարենպաստ պայմաններ որմնանկարների հետագա պահպանությունն իրականացնելու համար: Վարչապետի հանձնարարությամբ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է որմնանկարների Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճից ապամոնտաժման, նկարչի թանգարան տեղափոխման, նոր վայրում տեղադրման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստումը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի