Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ» են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ռմբակոծությունների հետևանքով երկրի միջուկային օբյեկտներին «չափազանց լուրջ» վնասներ են հասցվել: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում է վնասների ծավալը:
Սակայն ընդամենը մի քանի ժամ առաջ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ հարվածները չեն խաթարել երկրի միջուկային ծրագիրը՝ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը, թե ռմբակոծությունները «լիովին ոչնչացրել են» երեք միջուկային օբյեկտներ:
Արաղչին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու ծրագրեր չկան:
Իրանի խորհրդարանը հաստատել է օրինագիծ՝ դադարեցնելու համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ: Եթե այն իրականացվի, Իրանն այլևս պարտավորված չի լինի թույլատրել միջուկային տեսուչների մուտքը իր օբյեկտներ:
Ըստ Իրանի առողջապահության նախարարության՝ Իսրայելի 12-օրյա օդային հարվածների ընթացքում զոհվել է 610 մարդ, մինչդեռ իսրայելական իշխանությունները հայտնել են Իսրայելում 28 զոհերի մասին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի