Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր գործընկերություն է սկսում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Օրերս Սյունիքի մարզպետարանում կնքվեց համագործակցության եռակողմ պայմանագիր: ԶՊՄԿ-ն ճանաչվում է որպես Դասավանդիր Հայաստանի պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ուսումնական տարվա համար։ Ընկերության հովանավորության արդյունքում հնարավորություն կտրվի ուսուցիչ-առաջնորդներ տեղակայել Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտների կյանքի վրա։

Կրթական ու սոցիալական ծրագրերն առաջնահերթություն են ԶՊՄԿ-ի համար, վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։ 2018-2023 թվականներին Ընկերությունն ընդունել է 1182 այցելու, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ Սա վկայում է այն մասին, որ ԶՊՄԿ-ն ոչ միայն պատրաստակամորեն ընդունում է ուսանողների, դպրոցականների, ինչպես նաև մասնագիտական խմբերի՝ խրախուսելով պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում, այլև բաց է' ոլորտի մասնագետներին փոխանցելու տասնամյակներով հաստատված հարուստ փորձը։

Սոցիալական ծրագրերն էլ ընկերության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։

Հունիսի սկզբին էլ ԵՊՀ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։ Հուշագրի շրջանակում կիրականացվեն երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական և մի շարք այլ հետազոտություններ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ազդեցության գնահատում: Հուշագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու նաև ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկաները ԶՊՄԿ արտադրությունում և լաբորատորիաներում։

Նոնա Աղեկյան