Տեսանյութ․ Դատախազները համարձակ ձեւով պետք է հրաժարվեն. ապօրինի գույքի բռնագանձման գործով աննախադեպ որոշում
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունը ուշագրավ հաջողության է հասել։
Վճիռը կայացվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 16.04.2025թ. թիվ ՍԴՈ-1776 որոշումից հետո՝ դրա օբյեկտիվ և ճիշտ կիրառմամբ։
Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավոր Նարինե Ավագյանը, վճիռ է կայացրել՝ մերժելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ: Դատարանը ապահովել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով փաստաբան Արմեն Հարությունյանի վստահորդի և նրա հետ փոխկապակցված անձանց արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքները։
Վերջինիս վստահորդի գույքի ուսումնասիրությունը սկսվել է այն հիմքով, որ նա ներգրավված է եղել քրեական գործով որպես մեղադրյալ և վերջինիս մեղագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության կատարում։ Սակայն որոշ ժամանակ անց մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանքը ընդգրկված չի եղել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, որի հիմքով կարելի էր սկսել ուսումնասիրություն և ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց։
Ստացվել է այնպես, որ թեև ուսումնասիրությունը սկսվել է համապատասխան հիմքի առկայության պայմաններում, սակայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու պահին օրենսդրական հիմքն արդեն վերացած է եղել։
«Էմ Ջի Էմ Փարթներս» ընկերության փաստաբան Արմեն Հարությունյանը դատարանում նշել է, որ նման պայմաններում ՀՀ գլխավոր դատախազությունն իրավունք չուներ սկսել ուսումնասիրություն և այնուհետև ներկայացնել գույքի բռնագանձման պահանջ։
Դատարանը իրավաչափ է գնահատել ներկայացված փաստարկները՝ ընդգծելով, որ դրանք համապատասխանում են Սահմանադրական դատարանի որոշմանն այն մասով, որ պետք է առկա լինի կապ անձի ենթադրյալ հանցավոր վարքագծի և բռնագանձվող գույքի միջև, ինչպես նաև պետք է առկա լինի հանցավոր վարքագծից հնարավոր տնտեսական օգուտներ ստանալու օբյեկտիվ հնարավորություն։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք