Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Հասարակություն

Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին ևս երկու քաղաքներում՝ Աբովյանում և Էջմիածնում։ Այժմ, Ucom-ի 5G ամենալայն ցանցը հասանելի է 38 քաղաքներում, 19 բնակավայրում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշենի, Բավրայի և Ագարակի սահմանային անցակետերում։

Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարիների առաջնահերթություններից է և այն շարունակում է մնալ առաջնահերթություն։ 

Այս ծրագրի նպատակն է բաժանորդներին տրամադրել ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների և կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Նորագույն ենթակառուցվածքը հնարավորություններ է ստեղծում ավելի բարձր որակի վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանցման և նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։

5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության շուրջ 68 տոկոսը հնարավորություն կունենա վայելելու այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։ 

«Մենք շարունակում ենք ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները, ինչի արդյունքում Աբովյանի և Էջմիածնի բնակիչները նույնպես միանում են մեր 5G ցանցի օգտատերերի աճող ընտանիքին։ Լինելով արդեն ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում, մենք կանգ չենք առնելու, այլ  ապահովելու ենք լավագույն թվային փորձառությունը մեր բոլոր բաժանորդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բացի շարժական կապից, Ucom-ը շարունակում է ներդնել ժամանակակից լուծումներ նաև իր ֆիքսված ցանցում՝ բարձրացնելով ինտերնետի և հեռուստատեսության որակը տներում։ Ընկերության տեխնիկական թիմը մշտապես իրականացնում է նոր կայանների տեղադրում և պահուստային համակարգերի ներդրում՝ ծառայությունների կայունությունն ապահովելու նպատակով։

Նշենք, որ Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է նաև այս տարի։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։