Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է

Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty  մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց։

Մրցույթի ընթացքում Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը ամենաշատն է խոցելիություններ հայտնաբերել գործընկեր կազմակերպությունների թվային հարթակներում։

«Միջոցառման արդյունքում մեր թիմի կողմից հայտնաբերվել են խոցելիություններ, որոնց վերացումից հետո մեր գործընկերների բանկային հավելվածները կլինեն ավելի պաշտպանված: Կիբեռանվտանգության ոլորտում սա համակարգային խնդիր է, և յուրաքանչյուրի  խոցելիությունն ազդում է բոլորիս վրա։ Սրանով մենք բարձրացնում ենք բանկային համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը։

«Երկրորդ տարին է, որ նման միջոցառում ենք անցկացնում, բայց այս տարվա թիմերը շատ ուժեղ էին։  Առաջին տեղը գրավեց Ակբա բանկի թիմը։ Նախորդ տարի Ակբա բանկի թիմը մասնակցում էր որպես «թիրախ» կազմակերպություն ու մասնագետներին հորդորում էր, որ ստուգեն իր համակարգը, փորձեն գտնել խոցելիություններ, որոնց գտնելու դեպքում բանկը խոստանում էր խրախուսել, իսկ արդյունքում բանկը ավելի կուժեղանար»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։  

«Ես կողմ եմ արդյունքներով գնահատելուն. առաջին տեղը զբաղեցրել է Ակբա բանկը, երկրորդը՝ Krisp-ի թիմն է, իսկ երրորդը՝ Կենտրոնական բանկի թիմը»,- նշել է Bug Bounty մրցույթի ժյուրիի ադմիրալ Ռուբեն Մուրադյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։