Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
Կոնվերս Բանկի ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը որպես խոսնակ մասնակցել է Փողերի լվացման դեմ պայքարի և համապատասխանության 16-րդ միջազգային համաժողովին, որը կայացել է 2025 թվականի հունիսի 10-ին Բրատիսլավայում, Սլովակիա։
Մասնակիցների թվում են եղել ներկայացուցիչներ Բուլղարիայից, Լեհաստանից, Չեխիայից, Հունգարիայից և Արևելյան Եվրոպայի առաջատար բանկերից։
Զարուհի Ավակիմյանը որպես բանախոս է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով պանելային քննարկմանը, ինչի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱԲ արագ զարգացման հետևանքով ֆինանսական հանցագործությունների հակազդման համակարգերում ծագող մարտահրավերներին, ինչպես նաև ռիսկերի գնահատմանը և կառավարման նոր մոտեցումներին։
Իր խոսքում Զարուհի Ավակիմյանն ընդգծել է, որ Կոնվերս Բանկը դեռևս ավելի քան մեկ տասնամյակ առաջ հանձնառություն է ստանձնել ներդնել և օգտագործել միջազգային լավագույն փորձին համապատասխանող արդյունավետ համակարգեր ֆինանսական հանցագործությունների կանխարգելման և պատժամիջոցների պահանջների կատարման համար:
Նա նշել է․ «Ֆինանսական հանցագործությունների ռիսկը տարեցտարի աճում է, իսկ 2022 թվականից հետո աճել է նաև պատժամիջոցների համապատասխանության ռիսկը, մասնավորապես, պատժամիջոցների բնույթն ու կիրառման մեխանիզմները դարձել են առավել բարդ և դինամիկ: Դրանց դեմ արդյունավետ պայքարի համար պահանջվում է ոչ միայն քաղաքականության և ներքին կանոնակարգերի սահմանում ու կիրառում, այլև ռիսկերի բացահայտում և արագ արձագանքում։ Կոնվերս Բանկը պատրաստակամ է շարունակաբար զարգացնելու համակարգերը՝ այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար»:
Անդրադառնալով հսկողական միջոցառումների և տեխնոլոգիական գործիքների կարևորությանը՝ Զարուհի Ավակիմյանն ասել է․ «Գործարքների մոնիտորինգի և վերահսկողության ժամանակակից ծրագրային լուծումների ներդրումը առանցքային նշանակություն ունի համակարգի ճկունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նույնքան կարևոր է աշխատակիցների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների շարունակական զարգացումը»:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի (Banking Association for Central and Eastern Europe – BACEE) և Սլովակիայի ազգային բանկի կողմից հիմնադրված Բանկային կրթության ինստիտուտի (Institute of Banking Education of NBS, NPO) նախաձեռնությամբ։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի