Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը հաղթանակներ է գրանցել միանգամից մի քանի միջազգային մրցույթում
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահար Արեն Թոփլաղալցյանի համար հունիսը կարծես միջազգային մրցանակների բերքահավաքի շրջան լինի։ Այս ամիս նա հասցրել է մասնակցել «International Youth Music Competitions» միջազգային մրցույթին և արժանացել Գրան Պրիի։ «International Youth Music Competitions»-ը հարթակ է տրամադրում երաժիշտներին։ Մրցույթն իր ուշադրության կենտրոնում է պահում երաժշտական բոլոր ոճերն և գործիքները։
Արենը մասնակցել է նաև «World's Best Musicians» մրցույթին և ճանաչվել «Բացարձակ հաղթող»: «World's Best Musicians»-ը դասական երաժիշտների համար աշխարհում ամենամասշտաբային մրցույթներից մեկն է։ Այն բոլոր գործիքների, կամերային անսամբլների, կոմպոզիտորների և դիրիժորների համար է։
Եվ սա դեռ ամենը չէ։ Պատանի թավջութակահարը մասնակցել է «Mozart» միջազգային երաժշտական մրցույթին և արժանացել Պլատինե մրցանակի։ «Մոցարտ» միջազգային երաժշտական մրցույթը ևս ամենահանրաճանաչներից մեկն է համարվում։ Այն եզակի հարթակ է, որն առաջարկում է երաժիշտներին արժեքավոր հնարավորություն՝ ցույց տալու իրենց ստեղծագործականությունն ու երաժշտական տաղանդը։
Արենը սեփական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ներդրումը նպաստումը տաղանդավոր պատանի երաժիշտների մասնագիտական հմտությունների աճին։
Նրանք շարունակում են օտար երկրներում բարձր պահել Հայաստանի պատիվը, նրանց նկարները հայտնվում են մրցույթների պաշտոնական կայքէջերում, նրանց կատարողական անթերի կատարումների մասին բարձրաձայնում են ժյուրիի՝ օտարերկրացի անդամները։ Սա լավագույն գնահատականն է ոչ միայն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի՝ տարիներ ի վեր շարունակվող քրտնաջան աշխատանքի, այլ վկայությունն է նրա, որ համակարգված և նվիրված աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել լավագույն արդունքին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի