Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Հասարակություն

Սյունիքը՝ Հայաստանի երաժշտական կենտրոն. «Կապան ֆեստ»-ը երրորդ անգամ քաղաք կբերի համաշխահային մեծությունների

«Կապան ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնը, որը մշակութային թարմ շունչ է հաղորդում քաղաքին ու Սյունիքի մարզին, երրորդ անգամ իր շուրջ է համախմբելու Հայաստանում և աշխարհում մեծ ճանաչում վայելող հայ և օտարազգի երաժիշտների։ Հուլիսի 4-15-ն անցկացվող փառատոնին սպասվում են համերգային յուրահատուկ ծրագրեր, վարպետության դասեր, հյուրերի հետ հանդիպումներ ու հետաքրքիր քննարկումներ։ 

Փառատոնի մեկնարկից ի վեր «Կապան ֆեստ»-ին հյուրընկալվում է դաշնակահար Աննա Սարկիսովան ԱՄՆ-ից։ Նա խոստովանում է՝ իրեն մշտապես Կապան են վերադարձնում փառատոնի ջերմ մթնոլորտն ու հանդիսատեսի իրական հետաքրքրվածությունը բարձր արվեստով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դաշնակահարը նշում է՝ իր տպավորությունները հիանալի են։ «Բոլոր երաժիշտներն անհամբեր են սպասում հուլիս ամսին, որպեսզի այցելեն Կապան, քանի որ պրոֆեսիոնալների ջանքերով  փառատոնը բարձր մակարդակով է անցկացվում. և՛ պրոֆեսորների, և՛ մասնակից երաժիշտների համար ամեն հնարավոր բան արվում է, որ հրաշալի մթնոլորտ ստեղծվի։ Աշխարհում տարբեր երաժշտական փառատոններ են անցկացվում, որոնցից շատերին մասնակցել եմ։ Երբ համեմատում եմ, կարող եմ վստահ ասել, որ «Կապան ֆեստ»-ը չի զիջում այդ փառատոններին։ Դրան նպաստեց նաև Steinway D վերջին սերնդի դաշնամուրը ձեռք բերելը, որը, Բելգիայից անցնելով ողջ Եվրոպան, հասավ Հայաստան։ Մենք կփորձենք ևս մեկ գործիք ձեռք բերել, որպեսզի համերգներն ավելի հարուստ լինեն»,-նշում է երաժիշտը։ 

Նա հավաստիացնում է՝ կազմակերպիչները ջանք չեն խնայում, որպեսզի թե՛ հյուրերը, թե՛ հանդիսատեսն իրենց լավ զգան, ինչը նպաստում է փառատոնի առավել գրավիչ և սպասված լինելուն։ Մասնակիցները խոստովանում են՝ չեն նկատում, թե փառատոնի ընթացքում ինչպես է ժամանակն անցնում. այն ասես թռչում է։ 

Համերգները, որոնք կազմակերպվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում, մարդաշատ են։ «Պատահել է՝ շատ ուշ ենք բեմ դուրս եկել։ Համերգը սկսվել էր 20։00-ին, բայց մեր ելույթը սկսվեց 22։30-ին։ Կարծում էի՝  հանդիսատեսը հոգնել է, գնացել է, բայց բոլոր տեղերն էին զբաղված, ոչ ոք չէր հեռացել։ Շատ բեմերում եմ նվագել, բայց այն ջերմությունը, որն ունի Կապանի հանդիսատեսը, ամեն տեղ չես տեսնում։ Նրանք շատ սպասում են փառատոնին, աջակցում են։ Ամեն անգամ բեմ դուրս գալը Կապանում ինձ համար յուրահատուկ զգացմունք է, քանի որ իմ երկրում եմ։ Մինչ փառատոնը Կապանում չէի եղել։ Առաջին անգամ հատկապես և առհասարակ այնտեղ ելույթ ունենալը շատ հուզիչ է»,-նշում է Սարկիսովան։

«Կապան ֆեստ»-ին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից։ Ամենասպասված հյուրը աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի»-ի դափնեկիր Մարթա Արգերիխն է։ Նա Կապանում հանդես կգա երեք համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։   

Մարթա Արգերիխը երբեք Հայաստանում չի եղել։ «Նա շատ հուզված է, ոգևորված։  Դաշնակահարը գնահատում է հարուստ պատմություն, մշակույթ ունեցող երկրները, ուստի Հայաստան գալուն սպասում է, ցանկանում է ծանոթանալ մեր երկրին, երաժիշտներին»,-ընդգծում է Աննա Սարկիսովան։ 

Նա վստահ է՝ Արգերիխին ունկնդրելու համար Կապան կայցելեն նաև Երևանից և այլ քաղաքներից։ 

Դաշնակահարի մասնակցությունը փառատոնին առավել կբարձրացնի «Կապան ֆեստ»-ի հեղինակությունը և առավել կհեշտացնի հետագայում  մեծահամբավ արտիստներին փառատոնին հրավիրելու գործընթացը։

Անդրադառնալով փառատոնի շրջանակում կազմակերպվող վարպետության դասերին՝ Սարկիսովան տեղեկացնում է, որ դասերին մասնակցելու են երիտասարդ կատարողներ։ Կան մասնակիցներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։ Փառատոնը վարպետության դասերին մասնակցելու բազմաթիվ դիմումներ է ստացել, ընտրվել է ավելի քան 50 երիտասարդ։ 

Վարպետության դասերին մասնակցում են նաև Կապանի քոլեջում աշխատող մանկավարժներ, որոնք իրենց աշակերտներին են բերում դասերին։ «Դա շատ կարևոր է, քանի որ Կապանը  տարիներ առաջ եղել է մշակույթի լուրջ կենտրոն, սակայն շատ բան է փոխվել. մասնագետների համար բավականին բարդ է դարձել մեծացնել երեխաների հետաքրքրվածությունը երաժշտության նկատմամբ, իսկ փառատոնը նպաստում է դրան։ Նախորդ տարի Կապանի երաժշտական քոլեջի դաշնամուրի կամ ջութակի բաժին դիմումները շատ չեն եղել, իսկ այժմ առավել շատ են։ Դա Կապանի համար շատ մեծ ձեռքբերում է»,-շեշտում է Սարկիսովան։ 

«Կապան ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը Կապանը երաժշտական կենտրոն դարձնելը, քաղաքի, մարզի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունը մեծացնելն է։ «Փառատոնն իրականացվում է Կապանում, որովհետև քաղաքի դահլիճը ֆանտաստիկ է, Սյունիքի մարզը հեռու է Երևանից, ունի սքանչելի բնություն, հրաշալի վայր է։ Բոլոր օտարազգիներն են այն սիրում, երբեմն ասում են, որ Սյունիքն ասես փոքր Շվեյցարիա լինի։ Մենք պետք է առավել ակտիվացնենք, ուժեղացնենք մեր մարզերը նաև մշակութային տեսանկյունից։ Պետք է նշեմ, որ «Կապան ֆեստ»-ի պես յուրահատուկ փառատոն Երևանում չկա»,-հավաստիացնում է Աննա Սարկիսովան և հավելում՝ նման փառատոնների անցկացումը ոչ միայն նպաստում է  մարզերում մշակութային կյանքի, այլև զբոսաշրջության զարգացմանը։ 

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրն է բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանը։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է, հովանավորների թվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և բազմաթիվ այլ աջակիցներ։