Տանտերը պատուհանից հանել է կնոջն ու 2–ամյա երեխային, մյուսներին չի հասցրել հանել. մանրամասներ պայթյուն–հրդեհից
Հարեւանները NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ տան հրդեհից մահացել են 1 տարեկան 2 ամսական տղա երեխա եւ նրա երկու տատիկները։
Հարեւանները պատմեցին, որ ընտանիքը վարձով էր բնակվում շուրջ 6 ամիս։ Այս տանը բնակվել են երիտասարդ ամուսինները իրենց երկու տղաների հետ։ Ընդ որում, կինը հղի է, երկու շաբաթից պետք է երրորդ երեխան ունենան։ Մահացած կանայք ամուսնու եւ կնոջ մայրերն են եղել։
«Նախնական պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունի հետեւանքով, քանի որ պայթյունի ձայն է լսվել։ Իրենք շուտ վազել են դուրս, ամուսինը պատուհանից կնոջը եւ 2 տարեկան տղային դուրս է հանել։ Հետո ցանկացել է մտնել ներս, որ դուրս բերի նաեւ փոքրիկին ու տատիկներին, բայց արդեն կրակը շատ ուժեղ է բռնկվել, նրանք մնացել են ներսում ու երեքն էլ մահացել են»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած կեսգիշերին՝ ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի