Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Հասարակություն

Վահե Մելիքսեթյան Հիմնադրամը Կմասնակցի Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025-ին

Վահե Մելիքսեթյան Հիմնադրամը կմասնակցի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք Հայկական բժշկական համաշխարհային կոնգրես 2025-ին (AMWC2025)։

Հիմնադրամը հանդես կգա «ՀՀ առողջապահության վերափոխումը կլինիկական դեղագետների ռազմավարական ինտեգրումը» թեմայով սիմպոզիումով և պանելային քննարկմամբ, որն ուղղված կլինի կլինիկական դեղագետների դերի ու ներուժի բացահայտմանը՝ որպես առողջապահական բարեփոխումների հիմնասյուն։ Թեման ընդգրկում է կրթական բարեփոխումների, քաղաքական և օրենսդրական մեխանիզմների ուսումնասիրություններ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերլուծությունը՝ Հայաստանում կիրառելու նպատակով։ Առանձին զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, ինչպես նաև ԱՀԿ-ից (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն):

Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց.

«Մեր մասնակցությունն այս կարևորագույն համաժողովին լավ հնարավորություն է ներկայացնելու մեր կատարած աշխատանքը միջազգային մասնագիտական հանրությանը, հաստատելու նոր գործընկերություններ և ամրապնդելու գիտական համագործակցությունը ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման նպատակով»։

AMWC2025-ի նախագահ Լիլիան Գրիգորյանն իր խոսքում նշեց.

«Սիրով հրավիրում եմ ձեզ միանալ AMWC 2025-ին, որը, հանդիսանալով գիտական քննարկումների, նորարարությունների և միջազգային համագործակցության կենտրոն, կանցկացվի «Բժշկությունն առաջընթացի մեջ. Գիտական ձեռքբերումները գործողությունների վերածելով» կարգախոսի ներքո»։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի մասին

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 4 տարվա ընթացքում Հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 41,000,000 ՀՀ դրամի ներդրում:

Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի մասին (AMWC2025)

AMWC2025-ը միջազգային նշանակության միջոցառում է, որի նպատակն է համախմբել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը կամ այդ ոլորտում ներդրումներ կատարելու հարցերով հետաքրքրված անձանց, կազմակերպությունների և հաստատությունների՝ պետական և մասնավոր հատվածներից, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ սփյուռքից։