Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը

Ֆասթ Բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի իրականացմանը։ Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում բժշկական ոլորտի  այս հեղինակավոր միջազգային իրադարձության հյուրերին, նախորդ ֆորումը Հայաստանում տեղի է ունեցել 15  տարի առաջ։

Ֆորումին մասնակցում էին Եվրոպայի 64  բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը, եվրոպական տարբեր երկրների առաջատար բժիշկներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարը։

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է․ «Մեր ֆորումն անհնարին էր պատկերացնել առանց Ֆասթ Բանկի աջակցության։ Շատ շնորհակալ եմ, որ նմանատիպ պատրաստակամ անձնակազմ և գործընկեր ունենք մեր կողքին։ Շատ ոգևորող է և հնարավորություն է տալիս է՛լ ավելի զարգանալու, է՛լ ավելի առաջ գնալու»։

Ֆորումի շրջանակում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունը բժշկության վրա, առողջապահության կառավարման նոր մոդելները, ինքնակառավարման դերը, բազմապրոֆիլ թիմերի արդյունավետությունը և մի շարք այլ թեմաներ։ 

Այս գործակցությամբ Բանկը նպատակ ունի աջակցել մի հարթակի ստեղծմանը, որը Եվրոպայի բժշկության լավագույն փորձը կբերի Հայաստան։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։