«Մենք փոքր էինք այն ժամանակ, երբ նրանք Վիտամին էին անում». 10 տարի անց Vitamin club-ը վերադառնում է
10 տարի անց Vitamin club-ը վերադառնում է՝ նոր ծրագրով, նոր սցենարով, նոր հումորով և նույն դեմքերով:
«Մեծ անակնկալ էր, երբ իմացանք, որ Վիտամին ակումբը Միացյալ Նահանգներում միջոցառում է ուզում կազմակերպել ու շատ ուրախացա, որ ես էլ եմ ընդգրկված»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:
Պոնչից բացի ներկա են լինելու Չարենցը, Բոնին, Արամ MP3-ին, Տիգրանը Գևորգյանը, Արմուշը և Վաչեն Թովմասյանը: «Այնպիսի թիմ է հավաքվել, որ կարծես տարբեր սերունդների բախում է: Մենք փոքր էինք այն ժամանակ, երբ նրանք Վիտամին էին անում, մենք էլ մասնակցում էինք նրանց հետ: Հիմա արդեն մեծ պատիվ է, որ Միացյալ Նահանգներում 10 տարի հետո ելույթ ենք ունենալու «Վիտամին ակումբ»-ում»,- նշեց Տարոն Իսպիրյանը:

1 ու կես ժամ տևողությամբ ելույթի սցենարն արդեն պատրաստ է, իսկ փորձերը կսկսվեն, երբ թիմին միանա նաև Վաչե Թովմասյանը:
«Լրիվ նոր հումորային ծրագիր է լինելու, Վիտամինի ոճին համապատասխան: Սցենարը գրել են Չարենցն ու Ռոբերտ Մարտիրոսյանը, բայց տղաները նույնպես մասնակցություն են ունեցել: Վաչեն շուտով կգա Հայաստան և կսկսենք փորձերը, թեև կարող ենք որոշ բաներ նաև օնլայն փորձել, բայց ուրախ ենք, որ գալիս է, կարոտել ենք: Սեպտեմբերին բոլորս կմեկնենք Միացյալ Նահանգներ ու ամսի 19-ին արդեն ելույթ կունենանք հայ հանդիսատեսի համար։ Շատ ուրախ եմ, որ «Վիտամին ակումբ»-ը դեռ սիրողներ կան, որովհետև տոմսերն արդեն վաճառվում են»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Պոնչն ու հավելեց, որ շատ հնարավոր է Հայաստանում ևս ելույթ ունենան:

Պոնչն արդեն 15 տարի բեմում է և նկատում է, որ ասպարեզում շատ բան է փոխվել:
«Առաջին քայլերս սկսել եմ ստենդափից՝ ակումբային ժանրից: «32 ատամ»-ում եմ սկսել, որտեղ լիքը դժվարություններ եմ հաղթահարել: Երբ արդեն «Վիտամին ակումբ»-ում ելույթ ունեցանք, մեծ ճանաչում ձեռք բերեցինք, բոլորը սկսեցին ճանաչել մեզ: Հիմա բոլորը հումոր են անում, բայց ես կարծում եմ՝ պետք է տարանջատել լավ հումորը վատ հումորից»,- ամփոփեց Տարոն Իսպիրյանը:























Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Արագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել