Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան
Մշակույթ

«Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am

Past.am-ը գրում է.

Հուլիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կապանը դարձել է մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Հայաստանում։ Երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ Կապան ֆեստ-2025-ը: Հայաստանի հարավային գեղեցկուհին այս օրերին հյուրընկալում է հանրահռչակ արտիստների աշխարհի տարբեր անկյուններից։ 12 օրում 21 համերգ խոստացող փառատոնն իսկական տոն է կապանցիների համար։

Փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նախ անդրադառնում է կարծիքներին, որ մարզերում անցկացվող փառատոնները, միջոցառումները նպատակ ունեն զարգացնել դրանք։ «Անընդհատ ասում են՝ պետք է օգնենք, որ մարզերը զարգանան։ Կարծում եմ՝ այդ ձևով պետք չէ մտածել, եթե դեռ մտածում ես օգնելու, զարգացնելու մասին, նշանակում է՝ իրենք հետամնա՞ց են և խեղճ։ Դա այդպես չէ։ Միայն տեսնեք կապանցի հանդիսատեսին և կապանցիներին։ Իմ կարծիքով, թե՛ մայրաքաղաքում, թե՛ ամբողջ աշխարհի տարբեր երկրներում ապրողներից շատերը շատ բան են սովորելու կապանցիներից։ Նաև վստահ եմ, որ սա միայն Կապանին չի վերաբերվում, այլ Հայաստանի բոլոր քաղաքներին, որտեղ ճիշտ մոտեցման դեպքում գտնվում են թաքնված «ոսկիներ», «ադամանդներ»՝ մոռացված և անտեսված Երևանի կենտրոնի բնակիչների և պաշտոնյանների կողմից»,- Past.am-ի հետ զրույցում ասում է Ավանեսյանը։

Նշում է՝ իրենք գործունեությունը հակառակ կողմից սկսեցին։ «Կազմակերպեցինք աշխարհի լավագույն, ամենամեծ փառատոններից մեկը։ Հեշտությամբ կարող ենք աշխարհի թոփ 5 ամենամեծ փառատոնների հետ համեմատվել և մրցել։ Մի տեղ ունեն ավելի շատ բյուջե, մեկ այլ տեղ ունեն գուցե այլ առավելություն, իսկ մենք ունենք աշխարհի ամենահայտնի ու ամենալավ երաժիշտներին, թոփ դահլիճ և ամենալավ հանդիսատեսը։ Այս ամենը գումարենք իրար, դրանից հետո բերեք մեզ հետ համեմատվող ուրիշ փառատոն ու կտեսնեք, որ իրենից լավն ենք։ Ես սա հպարտությամբ եմ ասում։ Այս ամբողջ աշխատանքը բոլորով ենք արել, բոլորն ինձ են նշում որպես այս ամենի հիմնադիր, բայց եթե Կապանի հանդիսատեսն այսքան լավը չլիներ, կունենայինք գավառի «ժմուրիկ», եթե այս հրաշալի արտիստները, այս բոլոր երաժիշտներն այստեղ չլինեին, կունենայինք շատ վատ մակարդակի մի բան։ Այս բոլոր մարդիկ են այս ամենը ստեղծել։ Մեկ-մեկ ես մի կողմ եմ քաշվում և հուզված նայում, թե ինչ գեղեցիկ բան է կատարվում։ Ընկերություն է ստեղծվում հանդիսատեսի և արտիստների միջև։ Դրանք անփոխարինելի և անհամեմատելի զգացողություններ են»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ընտրվեց Կապանը՝ որպես փառատոնի անցկացման վայր։ «Դրա համար երկու պատճառ կա։ Հայրս կապանցի է։ Բայց անպայման ուզում եմ նշել, որ ինձ համար Հայաստանի ամեն մի կտոր հող հավասարաչափ թանկ է։ Միշտ լսել էի նաև այն մասին, որ Կապանի երգեհոնային դահլիճն ունի աշխարհի լավագույն ակուստիկաներից մեկը։ Երեք տարի առաջ, երբ փոքր համերգ ունեցա այստեղ, համոզվեցի դրանում։ Եվ երկրորդ ամենակարևոր, հավասարաչափ բաղադրիչը՝ բոլոր կապանցիներն ասում էին, թե Կապանի համայնքապետն ինչ հիասքանչ մարդ է, որքան բան է անում քաղաքի համար։ Երկու «լեգենդ» էի լսել, մեկը դահլիճի մասին, մյուսը՝ համայնքապետի։ Բայց պարզվեց երկուսն էլ ճիշտ են։ Ես ու Գևորգ Փարսյանը միացանք իրար անելու անհնարինը։ Շատ դեպքերում անգամ մեր ուժերից վեր ամեն ինչ անում ենք, որպեսզի նման փառատոն ստանանք ու ստանում ենք»,-հավելում է նա։

Շեշտում է՝ երբ երեք տարի առաջ սկսեց խոսել այս գաղափարի մասին, արդեն այդ ժամանակ հստակ գիտեր, որ արդյունքն այսպիսին է լինելու։ «Ավելին՝ ունեմ մոտակա 7 տարվա պլանն էլ, այսինքն՝ երբ սկսում էինք, գիտեի, թե առաջին տասը տարին ինչ է լինելու։ Ամեն ինչ իմ սպասածի պես է գնում առաջ։ Բայց երբ սկզբից այս մասին խոսում էի, մարդիկ բաժանվել էին երկու մասի։ Մի մասն ընդհանրապես չէր հասկանում, թե ինչի մասին էի խոսում։ Մարդիկ, ովքեր ներկա չէին եղել փառատոնների, ովքեր երաժիշտ չէին, անգամ երաժիշտներից շատերը չէին պատկերացնում այն, ինչ ասում էի։ Մյուս մասը տեսել էր փառատոնն ինչ է, և ուղղակի չէր հավատում, որ սա հնարավոր է։ Հիմա բոլորը տեսնում են արդյունքը, նաև հավատում են այս գաղափարին»,-ասում է փառատոնի հիմնադիրը։

Փառատոնը նաև վարպետության դասեր անցկացնելու հրաշալի հարթակ է դարձել պատանի տաղանդավոր երաժիշտների համար։ «Մրցույթ կազմակերպեցինք։ 300 երեխայից դիմում ստացանք, շատ դժվարությամբ ընտրեցինք 50 հոգու։ Այնքան լավն են երեխաները, սրտանց ուզում են այս ամենին մասնակցել։ 30 երեխա պետք է ընտրեինք, բայց 50 ընտրեցինք։ Էլ ավելին չկարողացանք, արդեն հյուրանոցների խնդիր ունենք, որ մարդկանց տեղավորենք։ Անընդհատ գալիս են տաղանդավոր, հանճարեղ երեխաներ, որոնց ուզում ենք ընդգրկել, մաստեր կլասերի մասնակցել, բայց ժամանակի և տեղի խնդիր ունենք։ Այստեղից հետևություն՝ սրա մասշտաբները պետք է ավելի մեծանան և ոչ միայն Կապանում, այլ Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպենք նման փառատոններ։ Իմ երազանքն է, որ ստեղծվի այլ՝ նման տիպի փառատոն Հայաստանում, որը կմրցի մեզ հետ։ Կցանկանայի, որ նույնիսկ հաղթեր, որովհետև դրա կարիքը, ցանկությունը կա։ Կցանկանամ տեսնել, որ Դիլիջանում, Գյումրիում, Տաթևում, Երևանում կամ ուրիշ քաղաքում կա փառատոն, որով հպարտանում են, որը Կապանի փառատոնից ավելի լավն է։ Իմ երազանքն է, որ երկու-երեք տարուց իմ փոխարեն ուրիշը ստանձնի իմ պաշտոնը և անի ավելի լավ գործ, քան ես եմ անում։ Ինձ էլ հրավիրի փառատոնին որպես թավջութակահար կամ հյուր»,-եզրափակում է Սևակ Ավանեսյանը։

Կապան ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ հովանավորների կողմից:

Լուսինե Առաքելյան