Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC խառը մենամարտերի մրցաշարի եզրափակիչ մենամարտը կանցկացվի Սպիտակ տանը՝ հաջորդ տարի՝ Ամերիկայի անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Դա կլինի տիտղոսային մենամարտ, որը կդիտի մոտ 20,000-ից 25,000 մարդ, ասել է Թրամփը հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Այովայում կայացած հանրահավաքի ժամանակ։
UFC-ի նախագահ Դանա Ուայթը, որն ունի մտերիմ հարաբերություններ Թրամփի հետ, խոստացել է. «Մենք ունենալու ենք մի քանի անհավանական միջոցառում՝ որոշները պրոֆեսիոնալ, որոշները՝ սիրողական»։
Տարվա սկզբից ի վեր Թրամփը ներկա է գտնվել UFC-ի մի քանի մենամարտերի, այդ թվում՝ անցյալ ամիս Նյու Ջերսիի նահանգի Նյուարկ քաղաքում կայացած UFC 316-ին, որտեղ նա և Ուայթը լուսանկարվել են մենամարտը դիտելիս։
Այովայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Թրամփը հարցրել է. «Այստեղ կա՞ UFC-ն դիտող որևէ մեկը։ Մենք UFC մենամարտ ենք անցկացնելու։ Եվ մենք այս մենամարտը, պատկերացրեք, անցկացնելու ենք Սպիտակ տան տարածքում։ Այնտեղ բավականաչափ տեղ ունենք»:




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
Դարձեք Հայաստանի 100 լավագույն ուսանողներից մեկը և 1 տարվա ուսման վարձը կստանաք որպես պարգևատրում. Գ...
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադ...