Գազայում hարձակման է ենթարկվել մարդասիրական առաքելություն իրականացնող հիմնադրամի երկու ամերիկացի աշխատակից
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում հուլիսի 5-ին հարձակում է իրականացվել Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակցի վրա, որոնք մասնակցել են սննդի օգնության բաշխման գործընթացին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հիմնադրամը։
Հարձակումը տեղի է ունեցել SDS-3 հաստատությունում, որտեղ իրականացվում էր պարենային օգնության տրամադրում։ Նախնական տվյալներով՝ երկու անհայտ անձինք նռնակներ են նետել ամերիկացի աշխատակիցների ուղղությամբ։ Հիմնադրամի պաղեստինցի աշխատակիցները և շրջապատում գտնվող քաղաքացիական անձինք չեն տուժել։
Վիրավորված ԱՄՆ քաղաքացիները գտնվում են կայուն վիճակում, ստանում են բժշկական օգնություն, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Կազմակերպությունը հորդորել է հանրությանը աջակցել վիրավորներին և նրանց ընտանիքներին։
GHF-ն ընդգծել է, որ ունի հավաստի տեղեկություններ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից կազմակերպված հնարավոր հարձակումների մասին՝ ուղղված ամերիկյան անձնակազմին, պաղեստինցի աշխատակիցներին և մարդասիրական օգնությունից կախված քաղաքացիներին։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ հիմնադրամը հայտարարել է, որ շարունակելու է իր առաքելությունը՝ Գազայի բնակիչներին մատակարարելով անվտանգ և մասշտաբային սննդային աջակցություն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի