Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները

Ճապոնիան ստեղծում է վերականգնվող էներգիայի ապագան. պերովսկիտային արևային մոդուլները կարող են արտադրել մինչև 20 գիգավատտ էլեկտրաէներգիա։
Օգտագործելով երկրի բարենպաստ աշխարհագրական դիրքը՝ Ճապոնիան շարունակում է ակտիվորեն զարգացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները, հատկապես արևային էներգիան։ Երկրի Արդյունաբերության նախարարության էներգետիկ պլանի համաձայն՝ նոր առաջնահերթությունը պերովսկիտային տեխնոլոգիայի օգտագործումն է։ Մինչև 2040 թվականն այդ պանելները պետք է արտադրեն 20 գիգավատտ էներգիա, ինչը համարժեք է 20 միջուկային ռեակտորի աշխատանքին։

Պերովսկիտային (սիլիցիումի փոխարեն պերովսկիտ միներալ օգտագործող) արևային տեխնոլոգիան համեմատաբար նոր է։ Արտադրության համար անհրաժեշտ է յոդ, և Ճապոնիան այս տեսանկյունից հաջողակ է, քանի որ աշխարհում յոդի արտադրությամբ երկրորդ տեղում է։ Եթե նրանք հաջողությամբ իրականացնեն պերովսկիտային պանելների արտադրությունը, կկարողանան նվազեցնել կախվածությունը Չինաստանից արևային էներգիայի ոլորտում։

Այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունը սովորական մոդուլների նկատմամբ արևային էներգիայի հավաքման ձևի փոփոխությունն է։ Դրանք չեն պահանջում մեծ տարածքներ, ինչը կարևոր է խիտ բնակեցված Ճապոնիայի համար։ Պերովսկիտային պանելները կարելի է տեղադրել շենքերի պատերին, պատուհաններին, ավտոմեքենաների տանիքներին, լուսարձակներին, նույնիսկ՝ ներքին տարածքներում։
Սակայն ներկայումս տեխնոլոգիան դեռ շատ թանկ է։ Սպասվում է, որ պերովսկիտային մոդուլները լայն շուկա մուտք գործեն 2030 թվականին։

Կառավարության աջակցությամբ աշխատանքներն այս ուղղությամբ տանում է Sekisui Chemical Co. ընկերությունը։

Ճապոնիայում արևային էներգիայի օգտագործումը սկսեց արագ զարգանալ 2011 թվականին Ֆուկուսիմայի ատոմակայանի աղետից հետո։ Ներկայումս արևային էլեկտրակայանների բաժինը երկրի էներգահավաքում կազմում է 10 % (2014 թվականին այն կազմում էր ընդամենը 1.9 %, իսկ տեղադրված հզորությունը հասել է 78 ԳՎտ-ի)։ Կանխատեսվում է, որ 2030 թվականին արևային էներգիան կապահովի երկրի էլեկտրաէներգիայի 38 %-ը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]