Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ

Ֆասթ Բանկի և Fastex-ի գործակցությամբ հաճախորդների թվային՝ FTN ակտիվները Հայաստանում առաջին անգամ կարող են կիրառվել վարկային գիծ ձեռք բերելու գործընթացում։ Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն FastX-ի միջոցով ստանալ FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ, ընդ որում, վարկային գծի առաջին 30 օրը՝ անտոկոս։

FastX-ից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ֆասթ Բանկի մոբայլ հավելված, «վարկեր» բաժնում սեղմել «նոր վարկ» կոճակը, որից հետո Բանկը կառաջարկի վարկային գծի առավելագույն սահմանաչափը։ Գործընթացը կատարվում է րոպեների ընթացքում, իսկ վարկային գծի բոլոր մանրամասները հասանելի են «վարկեր» բաժնի «վարկային գծեր» ենթաբաժնում։

Ֆասթ Բանկի ՏՏ նախագծերի կառավարող Նարինե Անդրեասյանն ասել է․ «Ֆասթ Բանկում նորարարությունները միշտ եղել են մեր շարժիչ ուժը։ FastX-ը գործարկելիս մենք ձգտել ենք հասկանալ մեր հաճախորդների պահանջները և առաջարկել նրանց առավել արդյունավետ լուծումներ»։ Fastex-ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն էլ ընդգծել է, որ համատեղ ներդրված այս գործիքակազմը վկայում է իրենց գործակցության արդյունավետության և ժամանակի հետ համընթաց քայլելու հետևողական ձգտման մասին։ 

Հիշեցնենք նաև, որ Ֆասթ Բանկն առաջինն է Հայաստանում, որ  ապահով և արագ կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների և դրամային միջոցների միջև, որն ինտեգրված է Ֆասթ Բանկ-ի և Fastex Exchange-ի հավելվածներում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։