Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Իրանի հակահայկական երկրորդ քայլը

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում իսլամական երկրները երկրորդ բանաձևն են ընդունել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասին՝ աջակցություն հայտնելով Բաքվի դիրքորոշմանը։ Օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին այդ կառույցի անդամ 10 երկրներ համատեղ կոմյունիկե են ընդունել՝ վերահաստատելով անցած ամիս Ստամբուլում ընդունված պահանջները։ Ընդ որում, կոմյունիկեին միացել են ինչպես ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը, այնպես էլ Տաջիկստանը, Ղրղըզստանը և Իրանը։

Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների՝ Ստամբուլում կայացած հավաքում հունիսի 21-ին ևս մի բանաձև էր ընդունվել, որտեղ Հայաստանից պահանջել էին երկխոսել «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, դատապարտել Հայաստանի դիրքորոշումները և պահանջներ ներկայացրել Հայաստանից իբր բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձն ապահովելու։ Տակավին օրեր անց Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիս էր տվել, որտեղ հայտարարել էր, թե Ստամբուլում ընդունված հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ, բառեր և բառակապակցություններ իրենք չեն պաշտպանում։ «Նման ձևակերպումների և արտահայտությունների կիրառումը կարող է աշխարհաքաղաքական փոփոխությունների ցանկություն առաջացնել, ինչը կառուցողական չէ, և չպետք է տարածաշրջանի պետությունների գործնական քաղաքականության հիմք հանդիսանա»,- հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ այդկերպ փորձելով հանգստացնել կրքերը Երևանում։

Բայց հենց նույն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անձամբ մեկնել էր Ստեփանակերտ, հանդիպել Ալիևին, ուշագրավ հայտարարություններ արել, վերջում էլ միացել հակահայկական բանաձևին։ Բնական է, որ առաջնայինը երկրի նախագահի, այլ ոչ ԱԳՆ խոսնակի հայտարարությունն է։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունն ԱԳՆ կկանչի՞ Իրանի դեսպանին, նրան բողոքի նոտա կհղի՞, թե՞ ոչ։ Ամեն դեպքում փաստն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջնորդվում է բացառապես իր շահերով և առանձնապես Հայաստանի շահերը հաշվի առնելու ցանկություն չունի։ Սա մեկընդմիշտ պետք է հասկանան իրենց ապագան և պաշտպանվածությունն Իրանի հետ կապողները։

Շուշան Երիցյան