Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջում գործարկվել է շրջանառության հարկի հաշվիչ։

Ինչ հնարավորություն է ապահովում հաշվիչը

Շրջանառության հարկի հաշվիչը հնարավորություն է տալիս հարկ վճարողին, իր կողմից մուտքագրված տվյալների հիման վրա, կազմել պատկերացում շրջանառության հարկի գումարի չափի մասին։

Ինչպես օգտվել

Հաշվիչի միջոցով շրջանառության հարկը կարող եք հաշվարկել ըստ՝  առևտրական, արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող և այլ գործունեության տեսակների, որը հաշվարկելու համար անհրաժեշտ է հաշվիչում ընտրել գործունեության տեսակը, լրացնել եկամուտը, ծախսերը, առկայության դեպքում՝ նաև նախորդ եռամսյակում շրջանառության հարկի գումարից չնվազեցված և տեղափոխված գումարը։ Համապատասխան տվյալները լրացնելուց հետո, յուրաքանչյուր գործունեության տեսակի համար, ավտոմատ հաշվարկվում է շրջանառության հարկի գումարը։

Հաշվարկի օրինակ

Արտադրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարը հաշվարկելու համար՝ անհրաժեշտ է հաշվիչում ընտրել «Արտադրական գործունեության» տեսակը, այնուհետև լրացնել այդ գործունեությունից ստացված եկամուտը, դրա հետ անմիջականորեն կապված ծախսերը, վարչական ու իրացման ծախսերը, առկայության դեպքում՝ նաև հարկի գումարից չնվազեցված և տեղափոխված գումարը։

Հաշվարկը՝ երկու և ավելի գործունեության դեպքում

Եթե հարկ վճարողը միաժամանակ իրականացնում է երկու և ավելի տեսակի գործունեություն (օրինակ՝ առևտրական ու արտադրական) և առկա են այդ գործունեության տեսակներին վերագրվող վարչական և իրացման ծախսեր, որոնք անհրաժեշտ է բաշխել ըստ գործունեության տեսակների (ինչպես օրինակ՝ տնօրենի, հաշվապահի վարձատրությունը), ապա համապատասխան տողում այդ ծախսերը լրացնելու դեպքում, հաշվիչը հաշվարկը կատարում է ավտոմատ կերպով։