Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար

Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով՝ այս խորագիրն էր կրում Ծաղկաձորի Արարատ Ռեզորթ հյուրանոցում ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար նախատեսված դասընթացը։ Այն կազմակերպվել էր ԱրարատԲանկի և «ռեԱրմենիա» ակադեմիայի համագործակցությամբ, մասնավորապես, վերջինիս  կրթական ծրագրերի շրջանակում իրագործվող «AI քեզ բան» կրթական նախաձեռնության միջոցով: 

Դասընթացի հագեցած և հետաքրքիր օրակարգը ներառում էր մեր շուրջն անընդհատ փոփոխվող իրականության ամենաարդիական հարցերը՝  AI հեղափոխության մասշտաբը և դրա ազդեցությունն ինչպես տնտեսության, այնպես էլ աշխատաշուկայի վրա։ 

Ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառման առանձնահատկությունները ինտերակտիվ ձևաչափով ներկայացրեցին դասընթացավարներ Արշակ Ուլուբաբյանը, Արտակ Գրիգորյանը և Անահիտ Վարդանյանը։

Դասընթացն առավելապես ուղղված էր AI գործիքների կիրառմամբ մարդկային ռեսուրսների կառավարման, հանրության հետ կապերի, մարքեթինգի ոլորտներում արդյունավետ աշխատանքի, ժամանակի և այլ ռեսուրսների խնայողությանը։   

«ԱրարատԲանկը կարևորեց դասընթացի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բանկային ոլորտի և AI-ի զարգացումները։ Ներկայացվեցին շատ տարբեր գործիքներ, որոնք կարող են հեշտ օգտագործվել բանկային ամենօրյա գործընթացներում և ստանալ առավելագույն արդյունք։ 

Կարևորում եմ նաև այն, որ դասընթացներին մասնակցում են ստորաբաժանումների  ղեկավարները, սա կարևոր է հասկանալու համար, թե հատկապես որ գործընթացներում կարող է օգտագործվել արհեստական բանականությունը և նրանց օգնել թե՛ ժամանակի խնայման, թե՛ տեղեկատվության վերլուծության հարցում։ Մեկ այլ կարևոր ուղերձ դասընթացից՝ AI-ը չի գալիս մարդուն փոխարինելու, այն գալիս է մարդուն ուժեղացնելու և որքան գրագետ կարողանաս այն կիրառել, այնքան ավելի մրցունակ կլինես ապագայում»,- նշեց ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Իզաբելա Հովհաննիսյանը։ 

«Արհեստական բանականությունը շատ կարևոր դեր է զբաղեցնում հատկապես երիտասարդների կյանքում, համոզված է ԱրարատԲանկի Դիլինգային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը «Եթե նախկինում երիտասարդները տեղեկատվությունը հայթայթում էին գրականության միջոցով, գրադարաններում, արխիվներում, այժմ ինչ-որ թեմայով հետաքրքրված լինելու դեպքում ավելի հեշտ տարբերակ կա՝ օգտվում ես արհեստական բանականությունից, ավելի արագ, ավելի հեշտ գտնում համապատասխան տեղեկատվությունը, կարողանում ես խմբագրել և ստանալ քեզ անհրաժեշտ նյութը՝ ներկայացնելով համապատասխան անձանց»։  

««ռեԱրմենիա» ակադեմիան իր առջև խնդիր է դրել ամենաշատը 5 տարվա  ընթացքում ամենաքիչը 1 մլն հայի դարձնել AI գրագետ։ Սա կարևոր է, քանի որ արհեստական բանականությունը շատ արագ փոխում է աշխարհը, տարբեր երկրներ մրցակցության մեջ են, թե որքան արագ կարող են այն յուրացնել։ Եվ քանի որ AI-ը յուրաքանչյուրիս արդյունավետությունը 5-10 անգամ մեծացնում է, դա կարող է մեծ ներուժ ունենալ հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար, որոնք փոքր լինելով կարող են մեծ ազդեցություն ունենալ տարբեր ոլորտներում, այդ թվում բանկային։ Եվ այդ առումով ԱրարատԲանկն առաջադեմ է գտնվել»,- նշեց «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրերի համակարգող Արշակ Ուլուբաբյանը։  

Դասընթացի ավարտին հաջորդեց օրվա ամենահաճելի պահերից մեկը՝ արհեստական բանականության հնարավորություններից սահուն անցում դեպի մարդկային ինտելեկտ, անմոռանալի էմոցիաներ և ժպիտներ։ 

Oրը հագեցավ թիմային միջոցառմամբ՝ թիմբիլդինգով, որն անցկացվեց  ինտելեկտուալ խաղի ձևաչափով։ Հարցերը տարբեր ոլորտներից էին՝ ֆիլմեր, գրքեր, երաժշտություն, սահմանադրություն։ Արդյունքներն ամփոփելիս հաղթող ճանաչվեց «Արարատ» թիմը, բայց իրական հաղթանակը միասնականությունն էր,  առողջ ու առաջ մղող թիմային ոգին։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից