Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար քաղաքացիները հայտարարագիր պետք է ներկայացնեին մինչև 2025 թվականի մայիսի 1-ը: Սակայն կառավարությունն, ի վերջո, որոշեց երկարաձգել ժամկետը՝ մինչև նոյեմբերի 1-ը:

Ճիշտ է, պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ ID քարտերի ստացման հետ կապված խնդիրներ կան, մասնավորաբար հերթեր են գոյանում, այդուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ պատճառն ավելի խորքային է: Բանն այն է, որ կառավարությունում էլ շատ լավ հասկանում էին, որ մինչև մայիսի 1-ը շատ քչերն են հայտարարագիր ներկայացնելու: Սակայն նույնիսկ ժամկետի երկարաձգման պարագայում շատ տնտեսագետներ կանխատեսում էին, որ, ի վերջո, հայտարարագիր կներկայացնի մոտ 150 հազար քաղաքացի, ինչը ևս մեկ անգամ կփաստի, որ համակարգը ձախողված է, իսկ մարդիկ բոյկոտում են այն:

«Փաստը» գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով նշել, թե հարցման պատասխանի օրվա դրությամբ քանի հայտարարագիր է ներկայացվել: ՊԵԿ-ից ստացված պատասխանի համաձայն, «ՀՀ ՊԵԿ հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանում 10.07.2025թ. դրությամբ առկա տվյալների համաձայն, 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 82636 ֆիզիկական անձ»։ Այսինքն, չնայած նոր կարգավորումներով որպես հայտարարագիր ներկայացնելու սկիզբ սահմանված է մարտի 1-ը, սակայն այդ գործընթացն իրականում սկսվել է հունվարի 1-ից, և փաստացի 6 ամիս 10 օրվա ընթացքու հայտարարագիր է ներկայացրել 82636 անձ, ինչը նշանակում է, որ մոտավորապես 90 տոկոսն այս պահին բոյկոտում է համակարգը: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ դրանց մեծ մասն, ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք էին, որոնք միշտ էլ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն են ունեցել, ինչպես նաև պետական համակարգի այլ աշխատողներ, պատկերն առավել պարզ կդառնա:

Եթե հաշվի առնենք, որ մինչ ժամկետի ավարտը մնացել է ընդամենը 3,5 ամիս, ապա, տարբեր կանխատեսումներով, կառավարության համար նույնիսկ ամենալավատեսական «սցենարով» հայտարարագիր կներկայացնի մոտ 150-170 հազար մարդ, որը կկազմի 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց մոտ 20-25 տոկոսը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում