Շչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին
Վոյցեխ Շչեսնին անդրադարձել է Լամին Յամալի և Նեյմարի համեմատություններին:
«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, և այսօրվա դրությամբ Լամին Յամալի պահվածքում ոչ մի «կարմիր դրոշ» չեմ տեսնում: Կարծում եմ՝ նրա վերաբերմունքը ֆուտբոլին և կյանքին նրան դարձնում է այն խաղացողը, ինչպիսին նա այսօր է: Դա նման է խառնվածքին՝ այն հնարավոր չէ փոխել:
Կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, օրինակ, որ Նեյմարը կարող էր շատ ավելիին հասնել ֆուտբոլում, եթե այլ վերաբերմունք ունենար: Բայց եթե Նեյմարը այլ վերաբերմունք ունենար ֆուտբոլի և կյանքի հանդեպ, նա չէր լինի այն Նեյմարը, ով շոու է անում դաշտում:
Կարծում եմ՝ նման մարդկանց վրա պետք չէ չափազանց մեծ ճնշում գործադրել: Ընդհակառակը, պետք է զգոն լինել և թույլ տալ, որ նրանք վայելեն ֆուտբոլը: Նրանց ուրախությունը վարակիչ է՝ ոչ միայն թիմակիցների, այլև միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում, ովքեր հենց նոր են սիրահարվում ֆուտբոլին:
Կարծում եմ՝ սա ավելի շատ Յամալի շրջապատի, քան նրա անձնական խնդիրն է: Տղան ընդամենը 17 տարեկան է. նա իրավունք ունի, նույնիսկ պարտավոր է երիտասարդական սխալներ թույլ տալ: Կարևոր է, որ այդ սխալները լուրջ հետևանքներ չունենան: Նրա շրջապատն, անկասկած, կարևոր դեր է խաղալու այդ գործում», – ասել է «Բարսելոնայի» դարպասապահը Foot Truck ալիքի եթերում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի