Երեք օրում բացահայտվել է 221 հանցագործություն. գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 49 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 11-14-ը:
Բացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 15 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 13 դեպք՝ խարդախության,
- 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 7-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
- 6 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
- 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանային գողության և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
- 2-ական դեպք՝ կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու:
Բացահայտվել է նաև բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սպանության փորձի, ավտոմեքենայի գողության, անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելու, փաստաթղթերի հափշտակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու, հուշարձաններ ոչնչացնելու, ինքնիրավչության ու ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- մարմնական վնասվածք պատճառելու` 2 դեպք,
- անձնական ունեցվածքի ու բնակարանային գողության ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի