Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան

Մեկը խոսում է՝ ինչու Ռուսաստանը մեզ չի փրկում, այսպիսի ակնկալիքներ ունեն։ Հաջորդը խոսում է Եվրոպայի մասին՝ ինչու Եվրոպան մեզ չփրկեց, կամ ահա Եվրոպան կգա, մեզ կփրկի, մյուսը Ամերիկայի մասին, մեկը Թուրքիայի մասին։ Այս մասին «Հրապարակի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Ժողովուրդ ջան գիտակցեք մի պարզ բան։ Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել։ Նշանակում է եթե այդ երկիրը մեզ փրկեց, մեզ օգնեց, մենք հավերժ պարտք ենք այդ երկրին։ Եվ ինքն էլ կառավարելու է մեզ, ինչի մասին է խոսքը։ Ինչ Ռուսաստան, ինչ Եվրոպա, ինչ Ամերիկա։ Մենք հանդուրժո՞ւմ ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը ապամոնտաժում է, թե՝ չէ։ Ուրեմն բոլորն են հանդուրժելու, ամբողջ աշխարհը հաշտ է լինելու դրա հետ։ Ամբողջ հայաստանյան սոցիալական և լրատվական դաշտը քննարկում էր Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամության հարցը։ Ինչ էր անում Ֆրանսիան։ Հենց հիմա Ապշերոնյան թերակղզում խոշորագույն ներդրումներ է կատարում՝ գազի վերամշակման»,-ասել է Նաիրի Սարգսյանը: