Հուլիսի 17-ին և 18-ին գազ չի լինելու․ հասցեներ
Պլանային աշխատանքներ (Արտաշատի ԳԲԿ-ն սնող կողմնատար-գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Քաղցրաշեն, Այգեպատ, Շահումյան, Ոստան, Տափերական, Գինեվետ, Նոր Ուղի բնակավայրերի գազասպառողների,
«Վ․Կ․ Գրուպ-5», «Վ․Կ․ Գրուպ», «Գար Լուս», «Նատուռալ Գազ», «ԱՐԱՇԱԳ», «ԳԱ-ԳԱ-ԷՏ», «ԲՈՒԱՏ», «Լիգա», «ՄԱՅ ԱՐԳ», «Ռուբադա», «Շահումյան գազ» ՍՊԸ-ներիի ԱԳԼՃԿ-ների, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության (Շահումյան), «Գործիքագործ» ԲԲԸ-ի, «Ոստան» գինու գործարան ՍՊԸ-ի, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի, «Վան 777» ՍՊԸ-ի, «Մակարյան Սմբատ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արջհովիտ և Նոր Խաչակապ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Ույծ, Բռնակոթ, Շաքի, Իշխանասար բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կապան քաղաքի Հալիձոր և Բաղաբերդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Գազպրոմ Արմենիա




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք