Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հասարակություն

ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները

Ամերիկյան պաշտոնյաները կամա թե ակամա բացահայտել են Հարավային Կովկասում իրենց նպատակները։ Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպմանը, թվարկելով իր լուծած մի քանի հակամարտությունները, հիշատակել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը և հայտարարել, թե Երևանն ու Բաքուն մոտենում են տարաձայնությունների կարգավորմանը։ «Մենք մի հարց ևս լուծել ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը, կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման»,- ասել է Թրամփը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել, փոխարենը հայտնել է Թուրքիայում ամերիկյան դեսպան Թոմ Բարաքը։ Նշել է, թե Վաշինգտոնն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը դադարեցված դիվանագիտական բանակցություններն առաջ մղելու փորձով։

Ըստ Բարաքի՝ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում են Նախիջևանին։ «Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32 կմ-անոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից»,- ասել է դիվանագետը։ Դեսպանի այս հայտարարությունն այնքան սենսացիոն է ու վտանգավոր, որ նույնիսկ Հայաստանի գործող իշխանությունները շտապել են հերքել այն վարչապետի խոսնակի մակարդակով։

Նազելի Բաղդասարյանի խոսքով, Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում, չի քննարկելու, չի քննարկում որևէ 3-րդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը։

Այդուհանդերձ, հաշվի առնելով «Կարնեգի» հիմնադրամի արտահոսքը, ինչպես նաև Միացյալ Նահանգների աննախադեպ ակտիվացումը հայ ադրբեջանական կարգավորման գործընթացում, ինչպես և Աբու Դաբիում կայացած բանակցությունները, տվյալ դեպքում, իհարկե, ավելի շատ պետք է հավատալ Թոմ Բարաքին, քան Հայաստանի իշխանություններին, առավել ևս, որ գործող իշխանությունները սովորաբար ասում են մի բան, անում բոլորովին հակառակը։

Իսկ տարփոխված «ինքնիշխանություն» հասկացությունը նման զարգացման դեպքում պետք է դնել մի կողմ, այլևս Հայաստանն ինքնիշխան պետություն լինել չի կարող, այլ դառնալու է ընդամենն ամերիկյան վերահսկողության տակ գտնվող մի հողակտոր։ Այլ հարց է, թե ինչպես ամերիկյան այս առաջարկին կվերաբերվեն Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը։ Ըստ էության, եթե Հայաստանը գնա նման զարգացման, ապա նոր տարածաշրջանային խոշոր պատերազմ է սադրելու։ Թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների համար, պարզ է յուրաքանչյուրիս։

Ինգա Գալոյան